Երեք օրում բացահայտվել է 111 հանցագործության դեպք. Գրանցվել է 49 ավտովթար, զոհվել է 5 մարդ
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, ընտանեկան բռնության՝ 8, անձի առևանգման և խարդախության՝ 5-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 3, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, վստահված գույքը հափշտակելու, խոշտանգման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մաքսանենգության, հրազենի, դրա հիմնական, բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի, ապրանքների շրջանառության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման և ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար. 5 մարդ զոհվել է, 71-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին