ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդին ծեծել է մորը. մայրը մահացել է
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նոյեմբերի 4-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ստացվել է հաղորդում, որ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչ, 73-ամյա մի կին: Հարազատները հայտնել էին, որ նա ծեծի է ենթարկվել:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց:
Պարզվեց, որ թոռն է այցելել տատին և նրան հայտնաբերել ծեծված վիճակում: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` կինը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Աշտարակի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ կնոջը ծեծել էր որդին:
Ըստ նախնական տվյալների` նախորդ երեկոյան հերթական անգամ կենցաղային հարցերի շուրջ նա վեճի էր բռնվել մոր հետ, որի ընթացքում էլ նրան հասցրել էր բազմաթիվ հարվածներ:
Նույն օրը մահացածի 42-ամյա որդին հայտնաբերվեց Կարբի գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:
Նախաքննական մարմին ներկայացվելուց հետո նա տվել է խոստովանական ցուցմունք և կալանավորվել:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին