Դաժան ու ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ թշնամի-հակառակորդի կողմից զոհվածի 23-ամյա կինը ինքնասպան է եղել
Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործնական կենտրոնի Գեղարքունիքի մարզային դատաբժշկական բաժնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային բաժիններից մեկի հերթապահ ծառայություն, և հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել աղջկա դի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված կենտրոն են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գրիգորյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Լիլիթ Հ․-ն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն նա ստացել է «պարանոցի ճմլման ակոս» մարմնական վնասվածք։ Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նոյեմբերի 11-ի ժամը 23։00-ից մինչև նոյեմբերի 12-ը ժամը 06։00-ն ընկած ժամանակահատվածում Լիլիթ Հ․-ն իրենց տան լոգարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ Լիլիթ Հ․-ի ամուսինը վերջին պատերազմական իրադարձությունների ժամանակ թշնամի-հակառակորդի գործողությունների հետևանքով զոհվել է։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին