Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին
IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը
Հասարակություն

Ադրբեջանի իշխանությունները կառավարամետ ԶԼՄ-ների միջոցով ազդարարել են Ղարաբաղում «հատուկ գործողության» մասին

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ


Ադրբեջանի իշխանությունները կառավարամետ ԶԼՄ-ների միջոցով ազդարարել են Լեռնային Ղարաբաղում «հատուկ գործողություն» իրականացնելու մասին։ Այդ պլանների մասին բաց տեքստով խոսվում է «Ո՞վ՝ Ադրբեջա՞նը, թե՞ Ռուսաստանը կզինաթափի անօրինական զինված կազմավորումներին Ղարաբաղում» հոդվածում, որը հրապարակել է haqqin.az պարբերականը։

Հոդվածն ընդարձակ է, ամբողջ տեքստը ներկայացնելուց ձեռնպահ կմնանք՝ միայն հատվածներ մեջբերելով։

«Ստիպված ենք արձանագրել, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ավելի քան երկու տարի անցնելուց հետո եւ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի՝ ջախջախված հայկական բանակի մնացորդները նախկինի պես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում են։ Եվ չնայած Բաքվի դիվանագիտական ճնշման ներքո Հայաստանը քանիցս հայտարարել է, որ Ղարաբաղից լիովին դուրս է բերել կանոնավոր բանակի մնացորդները, կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ Հայաստանի քաղաքացիները մինչեւ այժմ ծառայում են ադրբեջանական տարածքում գործող անօրինական զինված կազմավորումների կազմում, «ԼՂՀ պաշտպանության բանակի» հովանու ներքո։

Միաժամանակ, ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվում է ուժային կառույցներից ստացված տեղեկություն, որի համաձայն՝ այդ անօրինական կազմավորումները պատրաստվում են ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրահանգիչների կողմից, իսկ ռուս խաղաղապահներն իրենք իրենց տրանսպորտով նրանց են հասցնում զենք եւ զինամթերք։ Այլ խոսքով՝ հայերի անօրինական զինված խմբավորումը՝ մոտ 10-15 հազար թվաքանակով, դեռեւս մնում է սպառնալիքի եւ լարվածության աղբյուր Ղարաբաղի լեռնային հատվածում…

() Հասկանալի է, որ Ադրբեջանը ոչ մի հանգամանքում իր տարածքում չի ստեղծի ապառազմականացված գոտի եւ, հետեւաբար, թույլ չի տա, որ ռուս խաղաղապահների թվաքանակն ավելանա։ Պաշտոնական Բաքվի բազմակի հայտարարությունների համաձայն՝ առանց անօրինական կազմավորումների անվերապահ զինաթափման ոչ մի իմաստ չկա բանավեճ վարել Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության մասին։

Բայց անգամ եթե այս հարցով կոնսենսուս ձեռք բերվի, ո՞վ է զինաթափելու անօրինական կազմավորումներին։ Հայաստա՞նը, որը բառի բուն իմաստով նույն լեզվով է խոսում ղարաբաղցի անջատողականների հետ։ Թե՞ Ռուսաստանը, որը, վկայակոչելով խաղաղապահների մանդատի ոչ հստակ ձեւակերպումը, ամուր կոոպերացվում է հայ անջատողականների հետ եւ անգամ զինում է նրանց։

Մի խոսքով՝ ստեղծվում է եւս մեկ փակուղային իրավիճակ, որի դեպքում Ադրբեջանը մնում է միակ կողմը, որը շահագրգռված է այսպես կոչված «ԼՂՀ բանակի» լիակատար եւ անվերապահ զինաթափմամբ։ Իսկ դա նշանակում է, որ հատուկ գործողությունը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտո մեջ մտնող ամբողջ տարածքում անխուսափելի է»։

Այ այսպես, բաց տեքստով, Ադրբեջանի իշխանություններն ազդարարում են հայերի էթնիկ զտումների մասին։ Միջազգային հանրության, հատկապես Ադրբեջանի հետ «բարեկամական եւ գործընկերային» տրամադրված «քաղաքակիրթ Արեւմուտքի»՝ հանձինս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի, լիակատար թողտվությամբ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ուղիղ ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ դրանով իսկ անուղղակիորեն մասնակցելով Արցախում էթնիկ զտման պատրաստությանը։