Google Pay-ն այլևս հասանելի է ԱրարատԲանկի քարտապանների համար
Այսօրվանից ԱրարատԲանկը գործարկում է Google Pay ծառայությունը՝ ընձեռելով իր քարտապաններին պարզ և ապահով անհպում վճարումներ կատարելու և թվային քարտը Android և WearOS սարքերում պահելու հնարավորություն:
Քարտապանները հնարավորություն կունենան ԱրարատԲանկի Visa և Mastercard կրեդիտային և դեբետային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որը թույլ է տալիս վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ:
Բացի վճարային քարտերից, քարտապանները կարող են Google Wallet-ին կցել և օգտագործել նաև հավատարմության քարտեր, նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր:
Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգության մի քանի մակարդակների կիրառման շնորհիվ, որոնք լրացնում են ԱրարատԲանկի քարտերի արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների օգտագործում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների և կապված է անվտանգության դինամիկ կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն խարդախություններից:
Բացի այդ, հեռախոսը կորցնելու կամ հափշտակելու դեպքում կարող եք պարզապես կիրառել «Գտնել իմ սարքը» հրահանգը՝ սարքը ցանկացած վայրից ակնթարթորեն բլոկավորելու, նոր գաղտնաբառով պաշտպանելու և անգամ անձնական տվյալները հեռացնելու համար: Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգի խոսքերով Google Pay-ն ապահովում է Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով արագ, պարզ և անվտանգ վճարումներ կատարելու հնարավորություն աշխարհի ավելի քան 45 երկրում։ Օգտատերերը կարող են պարզապես կցել իրենց դեբետային և կրեդիտային քարտերը Google Wallet-ին և վստահ լինել, որ գնումներ կամ վճարումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են և պաշտպանված։
ԱրարատԲանկի քարտը Google Pay-ով օգտագործելու համար անհրաժեշտ է ներբեռնել Google Wallet-ը Google Play Store-ից:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին