ԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
2022 թվականի դեկտեմբերի 6-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխում։ ԱրարատԲանկը հանդես կգա որպես պարտատոմսերի տեղաբաշխող։
Պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդի միջոցով սույն թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժ․ 11։00-13։30։ Հիշեցնենք, որ դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Տեղաբաշխվելու է 5,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 500,000 հատ դրամային պարտատոմս։
«Տեղաբաշխվելուց հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այն ներդրողները, որոնք ցանկանում են մասնակցել աճուրդին, կարող են դիմել բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնց ցանկը հասանելի է «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ պաշտոնական կայքում՝ http://amx.am»,- նշված է հաղորդագրության մեջ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»