Ազարյանն իրական լեգենդ է, որին արժանին մատուցեց Գագիկ Ծառուկյանը
Օրեր առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում տեղադրվեց մեր կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանի կիսանդրին: Իրադարձությունն իրապես նշանակալի էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզանում մեծանուն մարդկանց ընդունված է սիրել ու մեծարել, երբ ցավոք նրանք արդեն մեզ հետ չեն լինում։
Այսպես է եղել միշտ, բոլոր ոլորտներում հաջողություններ արձանագրած անձանց պարագայում։ Ու հիմա երբ վաղուց «ավանդույթ» դարձած երևույթը «խախտվում» է հանրությունը հասկանում է, որ այդ մարդկանց պետք է մեծարել հենց կենդանության օրոք։
Հազվադեպ է լինում, երբ մարդու կիսանդրին կամ արձանը տեղադրում են նրա կենդանության օրոք։ Բայց օրեր առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կազմակերպած միջոցառումը յուրօրինակ էր, ու իսկական նվեր մարզաշխարհի ներկայացուցիչներին։
Ինքն Ալբերտ Ազարյանն էլ էր ներկա ու տեսնելով, թե որքան է հուզվում և իրեն գնահատված զգում նա, հասկանում ես, որ հանուն նրա այդ երջանիկ ապրումների իմաստ ուներ խախտել ավանդույթը, մարդուն մեծարել նրա կենդանության օրոք, երջանկության պահեր պարգևելով մեկին, ով տարիներ շարունակ երջանկություն և հպարտություն է պարգևել միլիոնավորների:
Գագիկ Ծառուկյանի այս քայլը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ՀԱՕԿ-ը հուսալի ձեռքերում է, ու մարզիկները տարբեր երկրկներում բարձր պահելով մեր երկրի դրոշը գնահատվում են նաև Հայաստանում, բայց ոչ պետական մակարդակով։ Ազարյանն իրական լեգենդ է, որին արժանին մատուցեց Գագիկ Ծառուկյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին