Գագիկ Ծառուկյանի կարևոր քայլը
Նախորդ շաբաթ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում տեղադրվեց մեր կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանի կիսանդրին: Միջոցառմանը ներկա էր ինքը՝ Ազարյանը։ Հանրությունը ականատես եղավ, թե ինչպես էր հուզվել կենդանի լեգենդը, ում նման ուրախություն պատճառեց Գագիկ Ծառուկյանը։
Ընդհանուր առմամբ շատ քիչ է լինում, երբ մարդու կիսանդրին կամ արձանը տեղադրում են նրա կենդանության օրոք։ Մեր օրերում ընդունված է մարդուն մեծարել նրա մահից հետո, այսպես կոչված հիշատակը հավերժացնելու համար: Սա կարծես չգրված օրենք էր, որը վաղուց պետք էր խախտել։ Ու դա արեց Գագիկ Ծառուկյանը, արժանին մատուցելով Ալբերտ Ազարյանին։
Ազարյանն իսկապես Հայաստանի լավագույն մարզիկն է, որևէ մեկ այլ հայի դեռևս չի հաջողվել դառնալ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն: Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր լինելն արդեն իսկ հերոսություն է, ու հերոսին պետք է արժանին մատուցել այն ժամանակ, երբ ինքը կա։ Սա չենք ասում նրա համար, որ Ալբերտ Ազարյանի չլինելու պարագայում նրան չեն հիշելու, բայց փատը, որ նա կենդանության օրոք տեսնում է թե ինչպես է հանրությունը ընդունում ու գնահատում իր ավանդը նշանակում է Գագիկ Ծառուկյանի որոշումն ու քայլը ոչ միայն տեղին էր, այլև՝ իրապես մեծ գործ։
Ակնհայտ է, որ Ծառուկյանն իրեն վստահված ոլորտում ամեն ինչ անում է մեր ազգային հաղթանակը ապահովելու և այդ հաղթանակի հերոսներին մեծարելու և նրանց սխրանքը մասսայականացնելու համար:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027