«Սպիտակ ցեղասպանության հանդեպ ՀՀ իշխանությունների նման լռությունն անընդունելի է մեզ համար». ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար
Արցախում երեկ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել: ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, որը ևս մասնակցել է նիստին, «Փաստի» հետ զրույցում հայտնեց, որ նիստի ժամանակ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը:
«Մենք արդեն իսկ աղետի մեջ ենք: Բացի մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը շրջափակելուց, Ադրբեջանը փակել է նաև գազի մատակարարումը: Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք է, որը հետապնդում է ոչ թե բնապահպանական, այլ քաղաքական նպատակներ: Բնապահպանական պատրվակի տակ ուզում են իրենց իշխանությունը հաստատել Արցախում, ինչ-որ մոնիթորինգ են այդ պատճառաբանությամբ ուզում անել Կաշենում: Եթե մենք տուրք տանք Ադրբեջանի ցանկություններին, կլինի կապիտուլյացիա՝ արդեն սպիտակ դրոշով: Սա մեր քաղաքական ուժի դիրքորոշումն է»,-ասաց Գալստյանը:
Հարցին, թե ԱՀ ԱԽ նիստում հնչե՞լ են արդյոք հայտարարություններ որևէ զիջման, փոխզիջման անընդունելիության մասով՝ նա շեշտեց. «Չմանրամասնենք, թե ինչ տեսակետներ են հնչել: Ես հնչեցրի մեր քաղաքական ուժի դիրքորոշումը: Մեր կողմից մտահոգություններ են հնչել հատկապես ՀՀ իշխանություն կոչվածի՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, լռության առումով: Նշել ենք, որ այսօր համարժեք արձագանքներ չենք տեսնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, չկան նաև հանձնարարականներ, որոնք արդեն պետք է լինեին: Կարծում ենք՝ ՀՀ իշխանությունները նամակներով ու հայտարարություններով պետք է դիմեին ՀՀ դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու քայլեր ձեռնարկեին: Ադրբեջանի կողմից իրականացվող սպիտակ ցեղասպանության նկատմամբ ՀՀ իշխանությունների նման լռությունն անընդունելի է մեզ համար, ինչը լավ տեղ չի տանելու»:
Նա նշեց, որ այսօր ՀՀ-ում միակ գործուն քայլը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի նստացույցն է. «Կարևոր են նաև ակցիաները, որոնք երեկ տեղի ունեցան ՀՀ-ում ու այսօր ևս սպասվում են: Նման քայլերով միայն կարող են դուրս գալ այսօրվա վիճակից: Եթե ՀՀ իշխանությունները շարունակեն լռել, ապա իրենց լուռ համաձայնությունն են տալիս Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027