ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է սպառողական վարկերի տրամադրումը
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ սպառողական վարկ՝ առանց եկամուտների և զբաղվածության հաստատման՝ իրենց գործող դրական վարկային պատմության հիման վրա: Վարկը ձևակերպելու համար անհրաժեշտ են միայն անձնագիր և սոցիալական քարտ։
Պարզեցված գործընթացով վարկը հասանելի է 19․5%-ից 20․2% տարեկան տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 22․5%-24%): Վարկի նվազագույն գումարը 100 հազար ՀՀ դրամ է, ժամկետը` 24-ից 60 ամիս:
«Սպառողական վարկերը շարունակում են մնալ ամենապահանջված պրոդուկտներից մեկը մեր հաճախորդների համար, և չորրորդ եռամսյակում մենք նկատում ենք վերջիններիս նկատմամբ պահանջարկի աճ։ Դեկտեմբերի առաջին շաբաթում նոյեմբերի նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների ծավալն աճել է 3 անգամ։ Ակնկալում ենք, որ վարկերի տրամադրման պարզեցումը լրացուցիչ աջակցություն կլինի մեր վարկառուներին ամանորյա տոների նախօրեին՝ իրենց ֆինանսական խնդիրները լուծելու հարցում: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք հետևողական լինել հաճախորդների վարկային գերծանրաբեռնվածությունը կանխելուն, որի շրջանակում նաև պահանջում ենք հաճախորդների շարունակական դրական վարկային պատմության հաստատում», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նահագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:
Սպառողական վարկ ստանալու համար հաճախորդները կարող են դիմել ՎՏԲ Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ: Վարկային միջոցները տրամադրվում են հաճախորդի հաշվին: Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան