Նպատակ ունենք ստեղծել շատ աշխատատեղեր, որպեսզի օգտակար լինենք մեր երկրին. Երևանում վերաբացվել է Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը (լուսանկարներ)
Երևանում վերաբացվել է Wellmed ստոմատոլոգիական կենտրոնը, որը տարիներ շարունակ եղել է Երևանի թիվ 3-րդ և ամենամեծ ստոմատոլոգիական պոլիկլինիկան, իսկ այսօր Երևանում ժամանակակից ստոմատոլոգիայի ոլորտում լավագույն կլինիկաներից մեկն է համարվում:


Բարձրակարգ բժիշկ-ստոմատոլոգների մեծ թիմը և գերհագեցած ժամանակակից տեխնիկան հնարավորություն են ընձեռնում իրականացնել ստոմոտոլոգիական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝
Թերապիա,
Օրթոպեդիա,
Վիրաբուժություն,
Իմպլանտոլոգիա,
Մանկական ստոմատոլոգիա,
Օրթոդոնտիա,
Ստոմատոլոգիական լաբորատորիա,
Թվային ճառագայթային ախտորոշում (դիագնոստիկա):

Տրամադրելով ստոմատոլոգիական ծառայությունների ամբողջական փաթեթ և ունենալով շուրջ կեսդարյա փորձառություն այս ոլորտում՝ կենտրոնն այսօր իր չափանիշներով, մոտեցումներով և որդեգրած քաղաքականությամբ չի զիջում ոչ մի եվրոպական ստամատոլոգիական կլինիկայի:
Կենտրոնն ապահովում է պացիենտի բուժման շարունակական շղթան առանց ընդհատման, քանի որ դիագնոստիկ կենտրոնը, գերհագեցած ստոմատոլոգիական լաբորատորիան հնարավորություն են տալիս խնայել և՛ բժշկի, և՛ պացիենտի ժամանակը և տալ լավագույն բուժում:
Կենտրոնը համագործակցում է ստոմատոլոգիայի ոլորտում հայտնի «Կարեն դենտալ» լաբորատորիաների ցանցի հետ, որը իր լաբորատոր հմտությունների և տեխնոլոգիաների օգնությամբ նպաստում է այս գործընթացներն առավել սահուն կազմակերպելուն:
Կենտրոնի հիմնադիր-տնօրեն բժիշկ-ստոմատոլոգ Զոհրաբ Հարությունյանը իր խոսքում
նշեց, որ կլինիկան գերժամանակակից դարձնելու ցանկությունը եղել է՝ պայմանավորված միայն այն հանգամանքով, որ բժիշկները և պացիենտները լինեն գոհ իրենց աշխատանքից, սակայն այսօր հասունացել է պահը՝ ընդլայնելու կլինիկայի գործունեության ծավալները, ստեղծելու շատ ավելի աշխատատեղեր, որպեսզի կարողանան օգտակար լինել երկրին:





























«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան