Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանըՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանի դեմ կեղտոտ արշավ է սկսել․ Օգտագործում են բազմիցս օգտագործվածներին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ իսկական կեղտոտ արշավ է սկսվել, հայաստանյան և արցախյան որոշ շրջանակների կողմից, և այդ շրջանակները Արցախի պետնախարարի արդյունավետ աշխատանքը փնովելու, վարկաբեկելու համար այլ տարբերակ չեն գտել, քան քաղաքական դաշտում և ԶԼՄ-ներում ամենավարկաբեկված կերպարներին առաջին պլան բերելը։

Նման դեպքերի համար երևանյան կրկեսի տնօրենը մի հայտնի ձևակերպում ուներ, առաջին պլան բերված որոշ արարածների մասին։ Տևական ժամանակ հայհոյախոսության և գռեհիկ բառապաշարի չեմպիոն հանդիսացող մի ակումբ երեկ հյուրընկալել էր միանգամից երկու տարօրինակ դեմքերի. Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որ վերջին երկու տարում հասցրել էր ձախողել բոլոր ընդդիմադիր միջոցառումները և, ավելի շատ հայտնի էր ընդդիմության հասցեին վիրավորանքներ հնչեցնելով, երեկ էլ նույն բառապաշարը օգտագործել է Ռուբեն Վարդանյանի դեմ։

Դամքաշի դերը հիանալի կատարեց իրեն ազատամարտիկ հորջորջող Վոլոդյա Հովհաննիսյանը: Ընդ որում թե՛ ակումբավարը և թե՛ նրա տխրահռչակ հյուրը այլ հակափաստարկ չէին գտել Ռուբեն Վարդանյանի դեմ, քան այն, որ Ռուբեն Վարդանյանն առաջին անգամ է պետական պաշտոն զբաղեցնում։ Իհարկե վայ-բանախոսին բնավ չէր մտահոգում, որ Ռուբեն Վարդանյանը բավական լուրջ կառավարչական հմտություններ ունի և խոշոր բիզնես–նախագծեր և բարեգործական ծրագրեր է իրականացրել ողջ աշխարհով մեկ։

Նրանց ամբողջ նպատակը Ռուբեն Վարդանյանի աշխատանքը փնովելն էր ամենալպիրշ և լկտի արտահայտություններով՝ էլ «Պոլոզ Մուկուչ», էլ «դեկորատիվ գյադեք», էլ «գործ անող մարդը չի խոսում»։ Ցանկացած իրեն հարգող մարդ այդ ողորմելի տեսարանը տեսնելուց հետո բնականաբար իրեն հարց է տալիս, թե ինչպես է ստացվում, որ Արցախում 9 օրից ավելի շրջափակման մեջ գտնվող ժողովուրդը կարողանում է դիմակայել հնարավորինս քիչ զրկանքներ կրել, ունենալ սննդի և վառելիքի բավարար պաշար Ադրբեջանի սադրանքներին դիմադրելու համար, բայց փոխարենը Երևանում տաքուկ սենյակներում հանգրվանած որոշ դեմքեր կեղտ են փորձում նետել նրա վրա։

Տեսարանն իսկապես այնքան ողորմելի էր, որ հիշեցնում էր փնթի մի խոհանոց, պակասում էին միայն ճենճոտ խալաթներն ու սուրճի չլվացված բաժակները, որպեսզի տեսարանն ավելի կատարյալ լիներ։ Իսկ թե սրանց ետևում ում ականջներն են երևում, դժվար չէ կռահել։

Կարինե Ավետիքյան