Իրականություն կդառնա՞ գլոբալիստական «միասնական դասագիրքը»․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր ունեցած տեղեկություններով, Եվրոպայի խորհրդի կրթական դեպարտամենտում տարիներ շարունակ եղել է առաջարկ Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի համար ստեղծել միասնական դասագիրք: Տրամաբանորեն, այն պետք է ունենար գլոբալիստական, ոչ ազգային ուղղություն և բովանդակություն: Սակայն նախկինում Հայաստանի Հանրապետության կողմից այդ ծրագիրը իրատեսական չի համարվել, և Հայաստանը չի մասնակցել դրան: Եվ ահա, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնում Ժաննա Անդրեասյանի նշանակումից հետո այդ թեման վերակենդանացել է:
Ի դեպ, հենց նրա անվան հետ են կապվում մի շարք գլոբալիստական «բարեփոխումներ», որոնք միտված էին հայագիտության, ազգայինի դերի նվազեցմանը, մասնավորաբար «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական ծրագրերից հանելուն: Ինչպես նշվեց ԶԼՄ-ներում, նրա առաջին շրջաբերականներից մեկն էլ վերաբերում էր դպրոցներին ուղղված ցուցումին՝ զերծ մնալ ռազմահայրենասիրական, ռազմագիտական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությունից: Եթե իրականում վերնշյալ դասագիրքն իրականություն դառնա, ապա այն կարող է լրջագույն հետևանքներ ունենալ՝ հաշվի առնելով դրա հավանական բովանդակությունը:
Օրինակ՝ դժվար չէ կռահել, թե այդ գրքում ինչպես է անդրադարձ կատարվելու (եթե ընդհանրապես կատարվի) Հայոց ցեղասպանությանը, Արցախի հիմնախնդրին, Սումգայիթյան կոտորածին, Մարաղայի դեպքերին և այլն:Եվ ընդհանրապես, մեր աղբյուրները փոխանցում են, որ նման դասագրքի նպատակն է լինելու երիտասարդության շրջանում ներդնել ոչ ազգային, գլոբալիստական մտածողություն, դաստիարակել, այսպես կոչված, «տարածաշրջանային համակեցության» գաղափարներով, իսկ ամենամեծ վտանգն այն է, որ հայ երիտասարդների շրջանում կարող են տարածվել ադրբեջանական նարատիվները...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան