Ինչո՞ւ էր ՄԱԿ ԱԽ-ում նվնվում Ադրբեջանի ներկայացուցիչը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացավ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ կապված նիստ: Այն, որ ԱԽ բոլոր անդամները կոչ են արել անհապաղ վերացնել արգելափակումը՝ որոշ դեպքերում հասցեական դիմելով Ադրբեջանին, ինչպես նաև օգտագործվել է Լեռնային Ղարաբաղ անունը, ինքնին կարևոր հանգամանք է և խոսում է այն մասին, որ Հայաստանից ու Արցախից գնացող ազդակները որոշակիորեն «տեղ են հասել»։ Սակայն ապշեցնում է այս նիստի հետ կապված իշխանությունների ու մերձիշխանական շրջանակների PR ակցիան:
Բանն այն է, որ ՄԱԿ ԱԽ-ում որևէ բանաձև չի ընդունվել, եղել են սոսկ հայտարարություններ՝ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների, դրան զուգահեռ՝ հայտարարվել է, որ ՄԱԿ-ը «ներկա չէ Լաչինի միջանցքում և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքում»: Մի խոսքով, ֆետիշացնելու և ծայրահեղությունների մեջ ընկնելու առիթ չկա, որքան էլ, կրկնում ենք, նիստն ինքնին կարևոր ու դրական էր: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացուցչի ելույթին, ապա այստեղ որևէ նորություն չկար. մի կերպ կարդալով իրեն տրված տեքստը՝ նա հերթական անգամ փորձեց նվնվալ, ամեն ինչ «հիվանդ գլխից առողջի վրա» բարդել՝ մեղադրանքներ հնչեցնելով հայկական կողմի հասցեին:
Հետաքրքիր էր, որ առանձնահատուկ «բաժին հասավ» Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Այն, որ Վարդանյանի նշանակումը ԱՀ պետնախարարի պաշտոնում խիստ նյարդայնացրել է Իլհամ Ալիևին, նորություն չէ. ի վերջո, բացի նրանից, որ այս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի կարգավորված չլինելը, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունների պասիվության ու Արցախից ամբողջովին ձեռքերը լվանալու պարագայում անհրաժեշտ նպատակների, անելիքների օրակարգի ձևավորումն ու առաջմղումը, հայության առողջ ուժերի համախմբման գործառույթները հենց Արցախի իշխանությունների, մասնավորաբար գործադիրի ուսերին է: Եվ, ինչպես երևում է, Ալիևն այնքան է «վառված» Ռուբեն Վարդանյանից, որ նույնիսկ ՄԱԿ ԱԽ նիստում է իր ներկայացուցչի բերանով նրանից անվանական «բողոքում»: Ի դեպ, շատ փորձագետների դիտարկմամբ, Արցախի դեֆակտո ղեկավարի նկատմամբ նման հիստերիայով Ադրբեջանը միջազգային տարբեր ատյաններում ակամա նպաստում է Արցախի սուբյեկտայնության բարձրացմանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027