Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը դարձել է Ադրբեջանի աչքի փուշը
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը դարձել է Ադրբեջանի աչքի փուշը։ Երեկ Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը Ջեյուն Բայրամովը հայտարարել է, թե Ռուբեն Վարդանյանը պետք է անհապաղ լքի Լեռնային Ղարաբաղը։
«Ռուբեն Վարդանյանի գործունեությունը հանցավոր ավանտյուրիստական ուղղության բնույթ է կրում, որին ահհապաղ պետք է վերջ դրվի,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը և հավելել, թե որքան շուտ այդ մարդը լքի տարածաշրջանը այնքան լավ բոլորի համար, առաջին հերթին տուժում է տեղական բնակչությունը, նա չի թողնում ռեինտեգրվել»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ նաև պնդելով, որ մինչ Ռուբեն Վարդանյանի գալը եղել են «դրական տեղաշարժեր», «դրական շփումներ»։
Թե ի՞նչ շփումների մասին է խոսում Բայրամովը, մինչ այս պահը հայտնի չէ, նա ինքն էլ որևէ մանրամասնություն չի հայտնել։ Թերևս Արցախի պետնախարարի նկատմամբ Ադրբեջանի այս վերաբերմունքը նոր չէ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքն էլ քննադատել էր Ռուբեն Վարռժդանյանին՝ նրան Ռուսաստանի կամակատար ներկայացնելով։
Ռուբեն Վարդանյանին անդրադարձել է նաև Սերգեյ Լավրովը, հայտարարել, թե 10 օր առաջ համաձայնություն կար, որ ադրբեջանցի «էկոլոգները» այցելեն Ղարաբաղի հանքերից մեկը, ցավոք այդ համաձայնությունը չեղարկվել է Ղարաբաղի ղեկավարության կողմից։
«Ջեյհուն Բայրամովը հիշատակեց պարոն Վարդանյանի անունը, Վարդանյանը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Լավրովը։
Կարելի է ենթադրել, թե Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հենց Ռուբեն Վարդանյանին են փորձում մեղադրել Լաչինի միջանցքի փակման և արբեջանցի «վայ էկոլոգներին» մեջ Արցախի հանքեր թույլ չտալու մեջ։
Ըստ էության Ռուբեն Վարդանյանի դեմ սկսված այս արշավը և Ռուսաստանի իշխանությունների նման չքմեղացումը վկայում է , որ նա կարողացել է Արցախում բավականին լուրջ ուժ ստեղծել ՝ ընդդեմ Ադրբեջանի և առաջ մղել Արցախի բնակիչների շահերը։
Թերևս հենց այդ հանգամանքով էլ կարելի է բացատրել Ռուբեն Վարդանյանի դեմ տեղեկատվական կեղտոտ արշավը։ Այն, ինչ ասում է Ադրբեջանը նաև միջնորդավորված ձևով նրանց նարատիվները տարածում են որոշակի շրջանակներ ՝ ընդդեմ Արցախի պետնախարարի։ Մինչդեռ հասկանալի է, որ եթե Ադրբեջանը դեմ է Ռուբեն Վարդանյանին, ապա հայկական կողմը պետք է ամեն ինչ անի նրան Արցախի պետնախարարի պաշտոնում աջակցելու համար։
Սերինե Բադալյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027