Կոնվերս Բանկն անվճար կինոդիտման լավ հնարավորություն է ընձեռում Mastercard քարտապաններին
Ամանորը ոչ միայն տոնական սեղանի շուրջ հավաքվելու, այլև ընտանիքի ու ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու առիթ է: Վերջին տարիներին նոր ավանդույթ է ձևավորվել՝ տոներին ընկերներով ու ընտանիքով կինո գնալու:
Կինոարտադրողներն ու կինոթատրոններն էլ հուսախաբ չեն անում կինոյի սիրահարներին՝ այդ օրերին հայտարարելով պրեմիերաների մասին տարբեր նախասիրությունների մարդկանց համար:
Կոնվերս Բանկի Mastercard քարտապանները հնարավորություն ունեն դիտելու նախընտրած ֆիլմը՝ ընդամենը առօրյա անկանխիկ գնումները կատարելով Google Pay-ին կցված Mastercard-ով: Միանվագ 10.000 ՀՀ դրամ և ավելի գումարի առաջին գործարքի համար հաճախորդը կստանա կինոթատրոնի երկու տոմս: Եթե հաճախորդն ունի մեկից ավելի Mastercard, ապա Google Pay-ին կարող է կցել մեկից ավելի քարտ, կատարել գործարքներ նաև դրանցով և ստանալ ավելի շատ տոմսեր:
Ի դեպ, խորհուրդ ենք տալիս պարտադիր դիտել «Ավատար: Ջրի ճանապարհը» ֆիլմը, որի երեք ժամն անցնում է ակնթարթի պես, նաև չմոռանալ առաջիկա պրեմիերաների մասին.
1. «Կոշկավոր կատուն։ Վերջին ցանկությունը» մուլտֆիլմը, որի պրեմիերան նախատեսվում է դեկտեմբերի 29-ին:
Անիմացիոն ֆիլմը 9 կյանքից 8-ը կորցրած Կոշկավոր կատվի մասին է, որն այժմ պիտի գտնի առեղծվածային Վերջին ցանկությունը և վերականգնի իր կյանքերը: Մի խոսքով, Ձեզ սպասում է ամենահմայիչ անիմացիոն հերոսը՝ խարիզմատիկ Կոշկավոր կատուն, նաև՝ 40 ավազակր, մահացու վտանգներ, ճակատագրի կտրուկ շրջադարձեր, սեր, մենամարտեր, անսպառ հումոր ու հաճելի տրամադրություն:
2. «Ուիթնի Հյուսթոն։ Պարեք ինձ հետ» դրաման, որի պրեմիերան նախատեսվում է նույնը օրը՝ դեկտեմբերի 29-ին: Ֆիլմը ներկայացնում է 20-րդ դարի ամենահայտնի երգչուհիներից մեկի՝ Ուիթնի Հյուսթոնի կյանքի պատմությունը՝ անհայտությունից մինչև փոփ երաժշտության լեգենդ: Ձեզ սպասում է հիանալի դերասանական կազմ, հուզիչ պատմություն, հաճելի երաժշտություն:
3. Ջեյսոն Սթեյթեմի երկրպագուներին խորհուրդ ենք տալիս բաց չթողնել «Օպերացիա «Ֆորտունա»։ Հաղթելու արվեստը» մարտաֆիլմը: Այն պատմում է նոր հանձնարարություն ստացած հետախույզ Օրսոն Ֆորչունի մասին, որը պետք է վերջ դնի մահացու զենքի վաճառքին ու տարածմանը: Հասկանալով, որ նպատակին միայնակ չի կարող հասնել, նա ստեղծում է օպերատիվ աշխատակիցներից ու դերասաններից կազմված խումբ, որտեղ յուրաքանչյուրն իր դերն ունի մեծ խաղում: Մարտաֆիլմի պրեմիերան նախատեսվում է հունվարին:
4. Եվ վերջում, ամենաքննարկված ֆիլմերից մեկը՝ «Բաբելոն»-ը, կարող եք դիտել հունվարի 19-ից: Համաշխարհային մեծության աստղերի՝ Մարգո Ռոբիի, Բրեդ Փիթի, Թոմի Մաքգուայերի և այլոց մասնակցությամբ ֆիլմը պատմում է 1920-ականների Հոլիվուդի, անկումների ու վերելքի, մարդկային ճակատագրերի մասին: Դա մի շրջան էր, երբ համր կինոյին փոխարինելու էր գալիս նոր տիպի՝ հնչունավորմամբ կինոն, ինչի պատճառով նոր իրողություններին չհարմարված հին կուռքերից շատերը ստիպված էին ավարտել կարիերան:
Մաղթում ենք հաճելի դիտում:
Արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, հեռախոսահամար՝ 010 511-211
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան