Արդյո՞ք հնարավոր է Արկտիկայում արևային կայան կառուցել
Greenpeace.ru-ն գրում է, որ Արկտիկայի գոտում ապրում է մոտ 4 միլիոն մարդ, որոնցից յուրաքանչյուրին պետք է էլեկտրաէներգիա։ Ընդ որում, հեռավոր շրջանների բնակիչները 80%-ով կախված են դիզվառելիքից, քանի որ դա է այնտեղ էներգիայի հիմնական աղբյուրը։ Սակայն դիզվառելիքի մատակարարումը դժվար է ու անվստահելի, բացի այդ, վատ է անդրադառնում կլիմայի վրա։
Վերականգնվող էներգիայի աղբյուրները ոչ միայն ավելի անվտանգ, այլ նաև էներգիա արտադրելու ավելի էժան միջոց են: Անդրադառնանք էներգիայի այն ներուժին, որը ձեռք է բերվում Ռուսաստանի հյուսիսային լայնություններում և խոսենք հաջողված օրինակների մասին։
Հյուսիսում արևային մարտկոցներ տեղադրելն անիմաստ է թվում, քանի որ լույսը քիչ է: Դա լիովին ճիշտ չէ: Օրինակ գարնանը ձյունն արտացոլում է արևի ճառագայթները, և արևային մարտկոցները կարող են ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել։ Բայց իրականում, որքան քիչ է արևը շողում, այնքան քիչ էներգիա է արտադրվում, ուստի հյուսիսային լայնություններում էլեկտրակայանները սովորաբար հիբրիդային են և մասամբ աշխատում են դիզելային վառելիքով:
Այդ ուղղությունը լավագույնս զարգացած է Յակուտիան, որտեղ արևը հաճախ է լինում: Այժմ կա 24 արևային էլեկտրակայան՝ պահեստային դիզելային գեներատորներով։ Յակուտիայի Վերխոյանսկի մարզում այդ տեխնոլոգիան թույլ է տվել հրաժարվել դիզվառելիքի 30%-ի օգտագործումից։ Իսկ Բատագայ գյուղի մեկ այլ էլեկտրակայան, որն ամբողջությամբ աշխատում է արևային էներգիայով, ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենահյուսիսայինը։
Վերականգնվող էներգիայի փոքր օբյեկտներ են հայտնվում Չուկոտկայում, Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգում և նույնիսկ Ֆրանց Իոսիֆի հողում: Ռուսական Արկտիկայի ազգային պարկի տնօրեն Ալեքսանդր Կիրիլովի խոսքով արևային մարտկոցները հնարավորություն են տալիս ամռան ամիսներին հրաժարվել 2,5-3 տոննա վառելիքից։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան