Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձը
Քաղաքականություն

Սա իրականում ոչ թե բնապահպանական շարժում է, այլ Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու. Ռուբեն Վարդանյանը հարցազրույցը France 24-ին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր  հեղինակավոր France 24  հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և խոսել շրջափակման պատճառների մասին:

Ստորև ներկայացվում է հարցազրույցն ամբողջությամբ.
 
France 24 -Պարոն Վարդանյան, շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։ Նախ և առաջ կուզենայի Ձեզ տալ հետևյալ հարցը՝ կներկայացնե՞ք, թե այս շրջափակման պայմաններում ինչ վիճակ է ստեղծվել Արցախի Հանրապետության ժողովրդի համար։
 
Ռուբեն Վարդանյան-Նախ ուզում եմ ողջունել բոլորին և շնորհակալություն հայտնել բոլոր ֆրանսիացիներին, ովքեր աջակցում են մեզ, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը։ Մենք իսկապես բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը:  Իրականությունն այն է, որ 120 հազար մարդ ձմռանը չունեն վառելիք, դեղորայք, սնունդ, ճանապարհը փակ է, ունենք բաժանված ընտանիքներ, ունենք մի քանի հարյուր երեխաներ, որոնք մնացել են Հայաստանում առանց ծնողների, Արցախում երեխաներ ունենք՝ մնացած առանց ծնողների։ Մենք ունենք բազմաթիվ ոչ արցախցիներ, ովքեր այցելել են Արցախ, և հիմա նրանք նույնպես արգելափակված են այստեղ։ Իրավիճակը բավականին ծանր է, բայց  այստեղ ապրող մարդիկ հավատում են, որ դա մեծ պայքար է հանուն անկախության, և դրա համար էլ նրանք ուժեղ են մնում, ու չնայած բոլոր մարտահրավերներին և բոլոր դժվարություններին՝ մենք համախմբված ենք ու մեզ շատ ուժեղ ենք զգում։ Չնայած բոլոր ճնշումներին, որ փորձում է մեզ վրա գործադրել Ադրբեջանը՝ մենք դիմակայում ենք և դառնում ենք ավելի ուժեղ այս շրջափակման պայմաններում։
 
France 24 - Իսկ մարդիկ, ովքեր իրականացնում են այս բողոքի ակցիաները,  նրանք ակտիվիստնե՞ր են, որոնք բողոքում են տարածաշրջանում ապօրինի հանքարդյունաբերության դեմ, ի՞նչ եք կարծում այս մասին:
 
Ռուբեն Վարդանյան - Մենք այսօր կառավարության և հանքարդյունաբերող ընկերության ղեկավարության հետ համատեղ հայտարարություն ենք տարածել, որ պատրաստ ենք ընդունել միջազգային էկոլոգիական փորձագետների, որպեսզի գան և ստուգեն մեր հանքարդյունաբերությունը: Կարծում ենք, որ այն աշխատում է լավագույն չափանիշներով, և մենք նաև ցանկանում ենք, որ ստուգեն ոչ միայն մեր, այլև ամբողջ տարածաշրջանում հանքարդյունաբերությունը, և ստուգեն մասնագետները, ոչ թե ինչ-որ այսպես կոչված «էկոակտիվիստներ», որոնք մենք բոլորս պարզեցինք, որ իրական բնապահպան չեն։ Նրանց մեծ մասը մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանում հատուկ ծառայություններում։ Ի դեպ, եթե Ֆրանսիայում մարդիկ հետաքրքրվեն և ստուգեն, թե վերջին 10 տարում քանի անգամ են բնապահպանական ակցիաներ տեղի ունեցել Ադրբեջանում, մենք կզարմանանք, քանի որ այդ թիվը զրո է։ Այսպիսով, սա Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված շոու է, և իրականում բնապահպանական շարժում չէ։
 
France 24 - Կցանկանայի այժմ խոսել Ձեր անձնական պատմության մասին: Մինչև 2022 թվականի նոյեմբերին Արցախի պետնախարար դառնալը, Դուք Ռուսաստանի քաղաքացիություն ունեիք և ՌԴ քաղաքացիությամբ գործարար էիք Ռուսաստանում։ Ուզում եմ Ձեզ հարցնել, թե ի՞նչն է Ձեզ ստիպել Արցախում քաղաքականությամբ զբաղվել և վերադառնալ, տեղափոխվել Ստեփանակերտ։
 
Ռուբեն Վարդանյան - Հայերն ապրում են աշխարհով մեկ։ Մենք ունենք մեծ սփյուռք Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում, շատ այլ երկրներում, և մենք բոլորս կապված ենք Արցախի հետ։ Արցախը տուն է ողջ հայ ժողովրդի համար, քանի որ հայոց այբուբենի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշտոցը,  հայերեն տառերի ուսուցանումն սկսել է  Արցախում, որը խորհրդանիշն է հայկական ժառանգության, հայկական մշակույթի, հայկական ԴՆԹ-ի։ Դրա համար էլ բազմաթիվ նախագծեր ենք արել վերջին 20 տարվա ընթացքում։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո ես զգացի, որ սա Արցախում բնակվողների համար ամենադժվար ժամանակներից է և հասկացա, որ ուզում եմ լինել այն մարդկանց հետ, ովքեր իսկապես մեծ ճնշման են ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Նրանք պետք է զգան, որ իրենք մենակ չեն։ Մենք նույնպես Արցախում արմատներ ունենք, սակայն այլ վայրերում ենք ապրում, և ես հասկացա, որ սա է հենց ժամանակը պատասխանատու լինել ազգիդ, սեփական հայրենիքի համար և փորձել օգնել մարդկանց, ովքեր իսկապես տառապում են ստեղծված իրավիճակում:
 
France 24 - Վերջերս մեղադրանքներ են հնչել, օրինակ՝ Հայաստանի որոշ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, թե Ռուսաստանն իր խաղաղապահի դերը Լաչինի այս շրջանում բավարար կերպով չի իրականացնում, չի կարողանում կատարել իր պարտականություններն այս տարածաշրջանի հանդեպ, արդյոք համաձա՞յն եք այդ մտքի հետ։
 
Ռուբեն Վարդանյան - Գիտեք, ես շատ երկրներում հետևել եմ խաղաղապահների աշխատանքին, օրինակ՝ ֆրանսիացիները, որոնք շատ անգամներ ուղարկվել են Աֆրիկա, և մենք բոլորս գիտենք, որ դա սովորաբար ենթադրում է սահմանափակ թվով զինվորներ, սահմանափակ մանդատ և զենք գործածելու սահմանափակ իրավունքներ։ Ուստի մի կողմից հասկանալի է ժողովրդի հիասթափությունը, բայց միևնույն ժամանակ մենք պետք է գիտակցենք, որ առանց ավելի լայն մանդատի, առանց ավելի մեծ թվով զինվորներ, առանց իրենց տանն ապրող և 35 տարի իրենց անկախության համար պայքարող հայերին պաշտպանելու ավելի հստակ իրավունքների ապագա չի լինի։ Ուստի կարծում եմ, որ շրջափակումը ցույց տվեց, որ թե որտեղից պետք է ավելի մեծ և ուժեղ մանդատ ստանալ՝ նաև ՄԱԿ-ից։
 
France 24 - Մենք խոսում էինք Արցախի Հանրապետության պետնախարարի հետ։ Շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։