Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին
Երբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա Հովսեփյան
Հասարակություն

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

հայրենիքի սահմաններին կանգնած զինվորնե՛ր,
Արցախում շրջափակման ողջ ծանրությունը կրա՛ծ և կրո՛ղ մեր քույրեր ու եղբայրներ,
ստեղծված իրավիճակից ելքեր փնտրող, մտահոգ ու սրտացավ, հայրենիքի դերն ու նշանակությունը իմացող, հայրենիքին նվիրվա՛ծ ազգակիցներ՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ապրող,

Շնորհավորում եմ ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

Անցնող տարին լուրջ փոփոխությունների, ցնցումների ու փորձությունների տարի էր։ ՌԴ-Արևմուտք լարվածությունը 2022-ին թևակոխեց նոր փուլ՝ կապված Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների հետ։ Բնականաբար, այս լարվածությունն ու առճակատումը չէր կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանի ու անմիջականորեն մեր խնդիրների վրա, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել էինք։ 2022թ․ ընթացքում մենք ականատես եղանք աշխարհաքաղաքական այս զարգացումների ուղղակի պրոյեկտմանը հայ-ադրբեջանական և արցախյան գործընթացների վրա՝ մեզ համար խիստ վտանգավոր հեռանկարներով։ Նման իրավիճակում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ոչ միայն կանխարգելիչ ոչինչ չարվեց, այլև ստեղծվեցին բոլոր պայմանները՝ ապահովող աշխարհաքաղաքական այս կենտրոնների միջև բախման առավելագույն սրություն։

Անցնող տարին շարունակվող պարտության ու նոր փորձությունների տարի էր Հայաստանի ու Արցախի համար։ 2020թ. քառասունչորսօրյա պատերազմից երկու տարի անց շարունակում է չլուծված մնալ հումանիտար կարևորագույն խնդիրը՝ գերիների և պահվող անձանց վերադարձի հարցը։ Արցախի նկատմամբ ագրեսիայից, պատերազմական հանցագործություններից ու Արցախի տարածքների մեծ մասն օկուպացնելուց հետո շարունակվում է Ադրբեջանի կողմից իրականացվող ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝ որպես զիջումներ պարտադրելու գործուն մեխանիզմ։ 2022թ. սեպտեմբերին ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ Բաքվի հերթական ռազմական ագրեսիան խլեց հարյուրավոր կյանքեր, օկուպացվեցին Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից որոշ հատվածներ։ Այսօր արդեն հստակ կարող ենք արձանագրել՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունները լիովին ձախողեցին թե՛ ՀՀ սահմանների պաշտպանության գործառույթը, այդ թվում՝ արտաքին անվտանգային բաղադրիչի ներգրավման հետ կապված, թե՛ պայքարը քաղաքական-դիվանագիտական ճակատում։ Հայաստանի համար օրհասական իրավիճակում մենք ականատես եղանք ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում առկա ճգնաժամին, որը հետևողականորեն հասունացվել էր 2018-ից սկսած։
Ռազմավարական դաշնակցի հետ երկխոսության, միջազգային գործընկերների հետ արդյունավետ և հետևողական աշխատանքի բացակայության, ՀՀ իշխանությունների կողմից չհաշվարկված, արկածախնդիր քայլերի ու հայտարարությունների հետևանքները շարունակվում են նաև այսօր։ Արցախն արդեն 20-րդ օրն է՝ շարունակում է շրջափակված մնալ։ Արցախում հումանիտար ճգնաժամ է, ոտնահարված են Արցախի շուրջ 120 000 ազգաբնակչության հիմնարար իրավունքները։ Ադրբեջանը անկաշկանդ կերպով շարունակում է միջազգային իրավունքի ու հանրաճանաչ սկզբունքների խախտումը՝ չզգալով իրական ու գործուն հակազդեցություն։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր 2022թ-ը ամփոփում ենք բավական բարդ իրավիճակում։ Դժվար է կանխատեսումներ անել 2023-ին սպասվող զարգացումների վերաբերյալ։ Սակայն կարելի է և պետք է սահմանել առաջիկայի համար մեր համազգային առաջնահերթությունները, որոնք, հիմնականում, շարունակում են մնալ նույնը՝ կանգնեցնել պարտության անիվը, թիկունք կանգնել ՀՀ սահմանամերձ շրջաններում ապրող, ադրբեջանական օկուպացիայի արդյունքում թշնամու ներկայությունն ու սպառնալիքն անմիջականորեն զգացող մեր հայրենակիցներին, Արցախում շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում ապրող ու պայքարող մեր քույրերին ու եղբայրներին, և, ի վերջո, համազգային համախմբմամբ կասեցնել զիջումների ու կորուստների ընթացքը։
 
Հայրենիքի համար մարտնչողներին՝ հաղթանակի, իսկ մեր հանրության անտարբեր հատվածին՝ թմբիրից դուրս գալու անկեղծ մաղթանքներով՝

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: