Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Ինչպես է պետք դուրս գալ այս աշխարհաքաղաքական և արժեքային փակուղուց. Ավետիք Չալաբյան

Եթե դիտարկենք Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հայ մարդուն անվտանգության և բարգավաճման միջավայր ապահովող միասնական համակարգ, ապա նա իր առաքելության և որևէ մասը թե նախկինում, և թե այժմ լիարժեք չի կատարում։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն է այդ մասին գրում իր նոր հոդվածում՝ հարցադրում անելով, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության առաքելությունը։

Ըստ Չալաբյանի, Հայաստանի Հանրապետությունը չունի հստակ արժեքային դիրքավորում տարածաշրջանում։ «Օրինակ, մեր ոխերիմ հարևան Ադրբեջանը հանդես է գալիս որպես էներգետիկ ռեսուրսների խոշոր արտահանող, Թուրքիան հավակնում է դառնալ տարածաշրջանի ռազմական առաջատար և Եվրասիական տրանզիտային տարբեր հոսքերի հիմնական կենտրոն, մեր մյուս հարևան Վրաստանը՝ որպես տրանզիտային միջանցք և զբոսաշրջային կենտրոն։ Հայաստանի դիրքավորումը սակայն այդքան էլ հստակ չի, և տարածաշրջանային որևէ էական խնդիր դեռևս չի լուծում, դա բերում է նրան, որ Հայաստանը տարածաշրջանային գործընթացներից որևէ շոշափելի առավելություն չի ստանում, իսկ դա էլ իր հերթին բացասաբար է ազդում նրա պաշտպանունակության և տնտեսական զարգացման վրա։ Ինչ-որ իմաստով, այս ամենը փոխկապակցված են, քանի որ սրանից 100 տարի առաջ, նույն Թուրքիան և Ադրբեջանը, կարողանալով խլել Հայաստանի Հանրապետության տարածքների զգալի մասը, նրան այնպիսի քարտեզ են պարտադրել, որը էապես սահմանափակում է մեր երկրի պաշտպանական, տրանզիտային ու ռեսուրսային հնարավորությունները, և հարկադրում է գոյությունը պահպանել չափազանց անբարենպաստ աշխարհագրական պայմաններում։ Եթե այս ամենը շարունակվի առանց արմատական փոփոխությունների, ապա մեր անվտանգային մարտահրավերները ոչ միայն չեն լուծվի, այլև կշարունակվեն սրվել, սպառնալով արդեն բուն անկախ պետության գոյությանը, ինչպես դա տեղի ունեցավ 1920 թվականին»,- նշում է հասարակական-քաղաքական գործիչը։

Չալաբյանն ընդգծում է, թե հայ քաղաքական միտքը մինչև վերջ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչպես է պետք դուրս գալ այս աշխարհաքաղաքական և արժեքային փակուղուց։ «Ներկայումս իշխող վարչակարգի և նրա տարբեր սատելիտների հիմնական թեզն այն է, որ Հայաստանը չունի բավարար ռեսուրս՝ դիմագրավելու նեո-թուրանական նախագծին, ուստի նրա միակ հեռանկարը հավաքական Արևմուտքի հովանավորությամբ այդ նախագծի մաս դառնալն է, և դրանով իր գոյությունն ապահովելը, այդ տրամաբանության մեջ են տեղավորվում նրա անվերջանալի զիջումները թուրք-ադրբեջանական տանդեմին, ի վերջո նրա բարեհաճությունը ստանալու ակնկալիքով։ Գործող ընդդիմության հիմնական թեզն այն է, որ ընդհակառակը, պետք է հենվել Ռուսաստանի և մասամբ Իրանի վրա, և հակազդել այդ նեո-թուրանական ծրագրին, մաս դառնալով ձևավորվող Հյուսիս-Հարավ առանցքին»,- գրում է Չալաբյանն ու հավելում, թե երկու մոտեցումներն էլ, սակայն, անվտանգության լիարժեք լուծում չեն ապահովում։

«Առաջինի դեպքում, որևէ երաշխիք չկա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, դառնալով Հայաստանի փաստացի սուվերենը, երկարաժամկետ հեռանկարում կհանդուրժի նրա գոյությունը։ Եթե նույնիսկ հիմա այն համաձայնվի հավաքական Արևմուտքի ճնշման ներքո առերևույթ խաղաղության պայմանագիր կնքել, նրա հաջորդ գործողությունը լինելու է Արցախի հայաթափումը, իսկ դրանից հետո հերթը հասնելու է Սյունիքին, Վայոց ձորին, և Հայաստանի այլ, համեմատաբար նոսր բնակեցված արևելյան տարածքներին, որի նկատմամբ հավակնությունները Ադրբեջանը բնավ չի թաքցնում։ Երկրորդ տարբերակը, հարկավ, մեզ համար արտաքուստ ավելի բարենպաստ է, սակայն առանցքային բացն այստեղ այն է, որ թե Ռուսաստանը, և թե Իրանը այսօր ունեն լրջագույն խնդիրներ հավաքական Արևմուտքի հետ։ Դա արագ սպառում է նրանց ռեսուրսները, և նույնիսկ վտանգի տակ դնում այդ երկրներից յուրաքանչյուրում իշխող վարչակարգերի կայունությունը, և որպես հետևանք՝ նրանց կարողությունը հիմնարար դերակատարություն պահպանել մեր տարածաշրջանում։ Դրա առաջին նախանշանները մենք տեսանք 2020 թ․ Արցախյան պատերազմում, երբ ռուս-իրանական տանդեմը փաստացի զիջեց իր դիրքերը թուրք-ադրբեջանականին, և արդյունքում զոհաբերեց նաև հայության կենսական շահերը՝ ընդամենը ժամանակավոր դադար շահելու հեռանակարով, նույնը մենք տեսնում ենք այս օրերին, երբ Արցախը գտնվում է շրջափակման մեջ»։

Ըստ Չալաբյանի, հայ քաղաքական մտքում առկա է նաև երրորդ, դեռևս որոշակիորեն սաղմնային ուղղություն, որի հիմքում է այն գաղափարը, որ ներկայացնելով աշխարհասփյուռ ազգ, որը որոշակի ռեսուրսներ և ազդեցություն ունի տարբեր խոշոր երկրներում, Հայաստանի Հանրապետությունը պետք է հավակնի գլոբալ դերակատարության, և փորձի դառնալ արժեքավոր ողջ աշխարհի համար։ Դա Հայաստանին հավելյալ մեծ ռեսուրսներ կտա, և կօգնի հաղթահարել աշխարհագրական դիրքով պայմանավորված սահմանափակումները։ 

Լինա Արամյան