Այս օրհասական վիճակում գտնվել է ելքը. դա նշանակված միակ մեղավորին՝ Ռուբեն Վարդանյանին թիրախավորելն է. Դանիելյան
Արդեն տևական և առանց այլևայլության ամբողջական հայաթափման նպատակ հետապնդող Արցախի, ըստ էության, ռազմական պաշարման ոճրագործությունը շարունակվում է քննարկվել բացառապես սոցիալ-քաղաքական շահերի հարթությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «Ըստ այդմ էլ՝ փորձում ենք մեղավորներ կամ պատասխանատու նշանակել, ձեռնպահ մնալով անգամ բանակցություններից՝ պատճառաբանելով, որ դա իբր հենց արցախցիների հարցն է: Եվ այս օրհասական վիճակում գտնվել է ելքը, դա նշանակված միակ մեղավորին՝ Ռուբեն Վարդանյանին թիրախավորելն է:
Պարադոքսն այն է, որ քննադատում են տարբեր, անգամ հակադիր ճամբարներից, ընդ որում, շատերը չեն էլ ճանաչում այդ մարդուն:
Իմ խնդիրը իրեն պաշտպանության տակ առնելը չէ, ինքը դրա մասին ընդհանրապես մտահոգված էլ չէ, իմ խնդիրն այն է, որ հստակ ու անաչառ վերլուծվի իրավիճակը, նենգ թշնամուն ցույց տանք, որ մենք ևս պատրաստ ենք կտրուկ հակադարձման, իսկ թե ինչպե՞ս, դա պատասխանատուները լավ գիտեն, դա սոցիալական ցանցերի թեմա չէ:
Հ.Գ. Իհարկե, հրաշալի կլիներ, որ նույն «Ավրորայի» մրցանակ ստացած հումանիզմի կարկառուն ներկայացուցիչները և այլ միջազգային ճանաչում ունեցող պատկառելի դեմքերը հիշեին և իրենք իրենց նախաձեռնությամբ քայլերթ կազմակերպեին, բայց նկատենք, որ այդպիսի ակցիաները վարկաբեկելու կամ իրենց շահերին ծառայեցնելու նենգ հնարքներին թշնամին լավ է տիրապետում»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027