«ԻնՍպորտ Սյունիք» մարզաառողջարանային հաստատության կառուցապատումն իրականացվել է ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ
Հունվարի 14-ին՝ ժամը 17։00-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել մարզային ամենամեծ սպորտային ակումբի՝ «ԻնՍպորտ Սյունիքի» բացման արարողությունը, որը հնարավոր դարձավ կյանքի կոչել ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ։
2013թ․-ին հուշագրի ստորագրմամբ է մեկնարկել երկարամյա և հուսալի համագործակցությունն ԱրարատԲանկի և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի միջև, սակայն առաջին խոշոր վարկը տրամադրվել է 2013թ․-ի օգոստոսին, երբ մեկնարկեցին Ծարավ Աղբյուրի և Պարույր Սևակի ծրագրերի շինարարական աշխատանքները։ «ԻնՍպորտ Սյունիք» մարզաառողջարանային հաստատության կառուցապատման աշխատանքները մեկնարկեցին 2019թ․-ին, սակայն կանգ առան Covid-19 համաճարակի և դրան հաջորդող պատերազմի պատճառով՝ նոր թափ առնելով 2022թ․-ի մարտից՝ լրացուցիչ ֆինանսավորմամբ։
««ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հետ մեր գործընկերության անցած ճանապարհն ունի 12 տարվա պատմություն, որը կառուցվել և զարգացել է փոխվստահության ամուր հիմքերի վրա։ Մեզ շատ է ոգևորում այն փաստը, որ ֆինանսական ներդրումներն ուղղվել են Կապան քաղաքում ծրագրի իրականացմանը՝ նպաստելով ոչ միայն կառուցապատման ոլորտի զարգացմանը սահմանամերձ գոտիում, այլև աշխատատեղերի ավելացմանն ու առողջ ապրելակերպին»,- նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան