«Հաճելի է նվեր ստանալ, երբ չես սպասում, և գիտակցել, որ նույնիսկ այս դժվար պահերին կան մարդիկ, ովքեր չեն մոռացել մեզ». Արցախի մանուկները՝ Ռուսաստանի հայերի միությանը (տեսանյութեր)
Արցախցի հազարավոր երեխաներ՝ Ստեփանակերտի դպրոցների, մանկապարտեզների և մանկատների սաներ, Ռուսաստանի հայերի միության կողմից ամանորի և Սուրբ ծննդյան նվեր են ստացել՝ ուրախ տոնակատարությունների տեսքով, Ձմեռ պապիկի, Ձյունանուշի և սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Բնականաբար, բոլոր երեխաները նաև քաղձրավենիք են նվեր ստացել:
Տոնական միջոցառումների հիմնական հարթակներից մեկը Ստեփանակերտի թից 6 հանրակարթական դպրոցն էր, որը 2014 թվականին կառուցվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով:
Երեխաների ընդհանուր տրամադրությունն արտահայտեց դպրոցի աշակերտուհիներից մեկը. «Հաճելի է նվեր ստանալ, երբ չես սպասում, և գիտակցել, որ այս դժվար պահերին, երբ նույնիսկ մանրուքները կարող են տրամադրություն ստեղծել, կան մարդիկ, ովքեր չեն մոռացել մեզ: Շնորհակալ ենք ձեր առատաձեռնության և ուշադրության համար»:
«Մենք ամեն տարի այսպիսի տոնակատարություններ ենք կազմակերպում Արցախի երեխաների համար: Ինչ դժվարությունների էլ հանդիպի Հանրապետությունը, նույնիսկ հիմա՝ Բաքվի ռեժիմի կողմից շրջափակման պայմաններում, երեխաներն իրենց լքված չպետք է զգան: Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նրանք պետք է հավատան հրաշքներին և նվերներ ստանան»,- համոզված է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Ստեղծված ավանդույթի համաձայն՝ այս տարի նույնպես Ռուսաստանի հայերի միության կողմից ամանորյա նվերներ են ստացել նաև Հայաստանի և 2022 թվականին Ռուսաստանին միացած 4 տարածաշրջանների սոցիալական հաստատությունները: Ընդհանուր առմամաբ, ՌՀՄ կողմից ամանորյա նվեր է ստացել ավելի քան 120 հազար մարդ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան