Խոշոր հրդեհ՝ «Երազ» թաղամասում․ հայտարարվել է ԲԻՍ-1 աստիճան, տարհանվել են մեծ թվով բնակիչներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երազ» թաղամասում՝ Ադոնցի 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության ՀՀ ՆԳՆ թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Լրացուցիչ ժամանել են մի քանի հրշեջ փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան։ Մինչ հրշեջների ժամանումը, նշված թաղամասում անվտանգություն կատարող «Սոլիդ» անվտանգության ծառայողները կարողացել են բնակիչների մեծ մասին տարհանել, այնուհետև մի քանի բնակիչների տարհանել են հրշեջ փրկարարները և օպերատիվո8են ժամանած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակիչներին օգնություն ցուցաբերած ու նրանց տարհանած հրշեջ փրկարարներից մի քանի հոգի ծխահարվել են, իսկ «Սոլիդ» անվատանգության աշխատակից Դավիթ Մկրտչյանը, ով նույնպես մասնակցել է բնակիչների տարհանմանը, ծխահարվել և տեղափոխնել է «Արմենիա» ԲԿ։
Պարեկներն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներիը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները մարեն 5-րդ հարկում առաջացած խոշոր հրդեհը, որի ծուխը տեսանելի էր բավականին հեռվից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան