Չինաստանում արևային էներգիայի զարգացման տեմպերն ապշեցնող են
Արևային էներգիայի զարգացման ոլորտում Չինաստանի արձանագրած նշանակալի հաջողությունները և դրա քաղաքական լուրջ ազդեցությունը հնարավորություն է նաև Հայաստանի համար օգտագործել չինական կողմի հնարավորություները և Հայաստանում ևս զարգացնել այդ էներգիայի աղբյուրները, ինչը թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքական առումով օգտակար կլինի Հայաստանին։
Չինաստանի էներգետիկայի հարցերով պետական վարչության տվյալներով՝ քամու էներգետիկան և արևային էներգետիկան ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում Չինաստանի էներգոմատակարարման ապահովման ոլորտում՝ շնորհիվ դրանց ծավալների պարբերական ավելացման։ Վարչության տվյալներով 2022 թվականին արևային և քամու էներգետիկայի ոլորտներում տեղադրված նոր հզորությունները գերազանցել են 120 միլիոն կիլովատը, արդյունքում երկրում տեղադրված համախառն հզորությունները հասել են 700 միլիոն կիլովատի և դրա շնորհիվ գրեթե մեկ տարվա ընթացքում արևային էներգետիկան Չինաստանում աճել է 78 տոկոսով, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Արևային էներգիան զգալի ներդրում է ունեցել Չինաստանի հատկապես արևելյան նահանգների կայուն էներգամատակարարման գործում, այդ թվում նաև այն նահանգներում, որոնք դժվարամատչելի են և ավելի բարդ է իրականացնել դրանց էներգամատակարարումը։ Այս պահի դրությամբ Չինաստանում չկա որևէ բնակարան կամ շինություն, որտեղ կայուն էլեկտրականություն չլինի։ Իրավիճակն այնքանով է կարևոր, որ Չինաստանը նույնիսկ ահռելի ֆինանսական և տնտեսական միջոցներ ունենալով՝ շարունակում է զարգացնել արևային էներգետիկան՝ հստակ գիտակցելով, թե որն է ապագան և ինչպես կարող են այդ հզորությունները օգնել նաև քաղաքական էքսպրեսիայի առումով։ Հայաստանն իհարկե չունի Չինաստանի հնարավորությունների նույնիսկ 0.01 տոկոսը, սակայն կարող է օգտագործել Չինաստանում իր կապերը և այդ երկրի դրական տրամադրվածությունը մեր երկրում արևային էներգիայի զարգացման համար։ Իհարկե, ի տարբերություն Չինաստանի, որտեղ հազարավոր ընկերություններ արևային վահանակներ և մարտկոցներ են արտադրում, Հայաստանում ընդամենը այդպիսի մեկ ընկերություն կա՝«Սոլարոնը»։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Վահան Սիմոնյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան