Երևանը պետք է դառնա քաղաք, որտեղ գործում է օրենք, կարգ ու կանոն, և որտեղ մարդկանց կյանքերը բախտի քմահաճույքին մատնված չեն. Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մալաթիա տոնավաճառն ու Ոսկու շուկան ընդամենը երկուսն են այն հարյուրավոր կառույցներից, որոնք արդեն շատ երկար տարիներ շահագործվում են հրդեհային և, առհասարակ, անվտանգության կանոնների ու նորմատիվ պահանջների բազմաթիվ խախտումներով ու թերություններով։
Ամեն անգամ որևէ նոր խախտում հայտնաբերելիս հնչում են հերթական հուզական տեքստերն ու անբովանդակ կոչերը, իսկ հանցավոր անտարբերությունը շարունակվում է։
Ակնհայտ է, որ անվտանգային խնդիրներով ոչ մի օբյեկտ չպետք է շարունակի իր գործունեությունը՝ ստորադասելով մարդկային կյանքերն ու ճակատագրերը։ Կառավարության կողմից սահմանված պայմանները պետք է էլ ավելի խիստ լինեն, վերահսկուղությունը՝ կանոնավոր։
Բայց այսօր ականատես ենք մի իրավիճակի, երբ որոշ խոշոր բիզնեսմենների կողմից օրենքների կոպիտ խախտման պատճառով տուժում են հազարավոր մարդիկ, ովքեր այսօրվա ծանր պայմաններում իրենց ընտանիքների ու երեխաների ապրուստի միջոցն են վաստակում։
Մինչդեռ փոքր բիզնեսն այսպիսի խնդիրների առջև չպետք է կանգնի, որովհետև վերջինս չունի համապատասխան լծակներ և իրավասություններ տոնավաճառների ու նմանատիպ կառույցների սեփականատերերի նկատմամբ։ Տնտեսավարողներն իրենք են պարտավոր ստեղծել անհրաժեշտ պայմանները, անվատնգության կանոններին խստագույնս հետևելը հենց նրանց պարտականությունն է։
Փոքր բիզնեսի պարտավորությունն իր անխափան գործունեությունն իրականացնելն ու կանոնավոր հարկեր վճարելն է։ Ուստի պետությունն այստեղ բավականին անելիքներ ունի։
Անհրաժեշտ է սահմանել օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որոնցով հստակ կամրագրվի, որ եթե տվյալ բիզնեսի գործունեությունը դադարեցվում է ոչ իր անմիջական խախտման և կանոններին չհետևելու պատճառով, ապա տոնավաճառների և նմանատիպ կառույցների սեփականատերերը պետք է առնվազն փոխհատուցեն այն վնասները, որոնք կրում են փոքր բիզնեսի ներկայացուցիչները։
Երևանը պետք է դառնա քաղաք, որտեղ գործում է օրենք, կարգ ու կանոն, և որտեղ մարդկանց կյանքերը բախտի քմահաճույքին մատնված չեն։ Մենք պետք է ունենանք ԱՊՐԵԼՈՒ ՔԱՂԱՔ։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»