Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տալու, պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանա. Մեսրոպ Առաքելյան․ «Ազատություն»
Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տալու, պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանա: Այս մասին «Ազատության» եթերում Կառլոեն Ասլանյանի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։
Հարցին, պատրաստվում է Ռուբեն Վարդանյանը հեռանալ, թե ոչ, Մեսրոպ Առաքեոլյանն ասաց․ «Այս խոսակցությունները նոր չեն, ցավոք, նրա պաշտոնի ստանձնումից հետո նման խոսակցություններ կան, հունվարին ևս, ինչպես այն ժամանակ, հիմա էլ ասեմ, որ Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ, ինչպես նաև հեռանալ Արցախից քանի որ Արցախի նկատմամբ Ռուբեն Վարդանյանի և մեր թիմի դիրքորոշումը Արցախում պաշտոն զբաղեցնոլով չի պայմանավորված։ Անկախ նրանից, որևէ քաղաքական փոփոխություն կլինի, թե ոչ, Ռուբեն Վարդանյանի նվիրումն Արցախին չի փոխվելու և անելու է առավելագույնը առկա մարտահրավերներին դիմակայելու»։
Հարցին, թե գուցե հեռացվելո՞ւ է այդ պաշտոնից, Առաքելյանն ասաց, որ նման տեղեկութուն չունի, այդ պաշտոնին նշանակումն ու ազատումը տեղի է ունենում Արցախի նախագահի կողմից, իսկ այդ գործողությունները չի պատրաստվում մեկնաբանել․ «Այս պահին նման տեղեկություն չկա, եթե նման որոշում կունենա, կարծում եմ Արցախի նախագահը կներկայացնի և՛ պատճառները, և՛ հետագա անելիքները»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027