Որտեղ է և ինչով է զբաղվում ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը
Հայաստանյան քաղաքական դաշտի առանձնահատկություններից մեկը մշտապես եղել է այն, որ քաղաքական էլիտայի ձևավորման մեջ մեծ դեր են կատարել մարզերում հեղինակություն ու ազդեցություն ունեցող անձիք, ովքեր, ինչ որ տեղ, նաև տեղերում քաղաքական համակարգերի դերն են կատարել։
Տասնամյակներ շարունակ անկատար քաղաքական համակարգի պայմաններում այդ անձիք եղել են բնակչության հետ շփման ու նրանց խնդիրների լուծման առաջին, առավել հասանելի օղակը, ուստի և մշտապես գտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում։
Orer.am-ը հետաքրքրվեց՝ որտեղ է և ինչով է զբաղվում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանը, ով երկար տարիներ նաև պատգամավոր է եղել, այսօր էլ Արմավիրի մարզում համարվում է ազդեցիկ անձնավորություն։ Պարզվում է՝ Գևորգյանը շարունակում է բնակվել և գործունեություն ծավալել իր մարզում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ նախկին պատգամավորը բիզնեսով է զբաղված։ Հարցրեցինք՝ արդյոք նոր իրողությունների և քաղաքական այս համակարգի պայմաններում նախկին պատգամավորը խնդիրներ չի ունենում, կարողանում է անկաշկանդ գործել։ «Ընդհակառակը, հիմա նա առավել անկաշկանդ, առանց խոչընդոտների աշխատում է, քաղաքական սերնդափոխությանն էլ շատ նորմալ է վերաբերվում»,- պնդեց մեր աղբյուրը։
Սաթենիկ Գրիգորյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027