31-ամյա Մարգարիտա Պողոսյանը ճանաչվել է «Միսիս Հայաստան 2023»
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է «Միսիս Հայաստան» ազգային գեղեցկության մրցույթ, որի հաղթողը դարձել է 31-ամյա Մարգարիտա Պոսղոսյանը։ Մրցույթի ժյուրիի կազմում եղել են Սուրեն Շահվերդյանը, ATEX նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը, հաղորդավարուհի, դերասանուհի Նարինե Սուլթանյանը, հաղորդավարուհի Մագա Մարտիրոսյանը, «Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանը։
«Միսիս Հայաստան» տիտղոսի համար պայքարում էր 18 մասնակից, որոնք ընտրվել էին մրցույթին հայտ ներկայացրած 134 մասնակիցներից։ «Միսիս Հայաստան 2023» ճանաչված Մարգարիտա Պողոսյանն Արմավիրից է։
Պատասխանելով մրցույթի շրջանակում բլից հարցերի՝ Մարգարիտան նշել էր` «21-րդ դարի կինը պետք է լինի սիրված, գնահատված, պաշտպանված, բալանսավորված եւ, ամենակարեւորը, ներդաշնակ»։
Նրա խոսքով՝ նախագծին մասնակցությունն իրեն տվել է նոր էմոցիաներ ու ծանոթություններ, որոնք վերածվել են ընկերության։ Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը Մարգարիտան համարում է դստերը։





















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...