Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին
Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել է
Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանի մեղադրանքը կառուցված է Գևորգ Գևորգյանի ցուցմունքի վրա

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 2006-2008 թվականներին Հովիկ Աբրահամյանն ապօրինի տիրացել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ընկերության բաժնեմասերի 60 տոկոսին, դրանք գրանցել եղբոր եւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անուններով, իսկ 2008-ից մինչեւ 2015 թվականները ստացել է 230 մլն դրամ շահույթ, որն էլ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, փորձել է փողերի լվացման եղանակով օրինականացնել։ Մեզ հետ զրույցում Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգյանը նախ ասաց, որ Աբրահամյանի դեմ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2018 թվականին, ապա անդրադարձավ փողերի լվացման մեղադրանքին․

«Այդ մեղադրանքը գիտե՞ք երբվանից է՝ 2018 թվականի օգոստոսից։ Զրո հիմնավորում ունեցող մեղադրանք է, եւ եթե այդ մեղադրանքը հիմնավոր լիներ, այն ժամանակ այս փողերի լվացման մեղադրանքը եւս կլիներ։ Իրավիճակային լուծումներ են տալիս մեր իրավապահ մարմինները, մեր իրավապահ մարմինների՝ հատկապես դատախազության համար «փողերի լվացում» հանցագործության հանցակազմը, կարծես թե, անբացատրելի է, իրենք իրենց սուբյեկտիվ մեկնաբանություններն ունեն դրա վերաբերյալ, եւ եթե մենք իրենց մոտեցմամբ ղեկավարվենք, ապա այն Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից սկսած համար մեկ հանցագործությունն է, բայց իրականում դա աբսուրդ է։ Իրենց մոտ պատկերացումը հետեւյալն է․ եթե կա որեւէ տեսակի հափշտակություն կամ ինչ-որ հանցագործություն, որի արդյունքում օգուտ է ստացվում, ուրեմն անմիջապես կարելի է փողերի լվացում դիտարկել, որովհետեւ եթե որեւէ մեկը, օրինակի համար, բուլկի է գողանում եւ այդ բուլկին փոխարինում է հացի հետ եւ հացն ուտում, իրենց պատկերացմամբ՝ սա փողերի լվացում է, որովհետեւ «հանցավոր ճանապարհով ստացված գույքը փոխակերպեցիր, փոխակերպելուց հետո սպառեցիր, հետքերը թաքցրիր եւ այլն»։ Իրականում փողերի լվացումն այդպես չէ, փողերի լվացումը ինքնին ենթադրում է, որ կոնկրետ մեխանիզմներ պետք է գործադրվեն, որպեսզի ենթադրյալ հանցավոր ճանապարհով ստացված գույքը կամ գումարը փոխակերպվի, թաքցվի եւ այլն։ Ուրեմն դրան ուղղված ոչինչ չի արվել, եւ փողերի լվացման մասին խոսելն աբսուրդ է։

Դա ուղղակի գործիքակազմ է, որը հիմա կիրառում են, որովհետեւ այն, ինչում մեղադրում են Հովիկ Աբրահամյանին, վաղեմությունը վաղուց անցել է։ Նախ սկսենք նրանից, որ մինչեւ փողերի լվացումը, այդ մեղադրանքով որեւէ հիմնավորում չկար, բայց այսպես ձգեցին-ձգեցին՝ հասկանալով որ անհնարին իրավիճակում են հայտնվել, հիմա էլ բերեցին, մի հատ էլ փողերի լվացում ներառեցին, որովհետեւ իրենց նպատակն է, որ թույլ չտան որեւէ իրավական հիմքով գործի կարճում տեղի ունենա, որովհետեւ իրենք երբեք չեն ընդունի, որ ապացույցների անբավարարություն կա, հետեւաբար՝ կարծում եմ եւ պնդում եմ, որ սա ուղիղ իրավիճակային լուծում է, որ բոլոր գործերով նույն բանն են անում, նույն ձեռագիրն է, բացարձակ որեւէ տարբերություն չկա, հետեւաբար՝ աբսուրդ, անհիմն մեղադրանք է»։

Փաստաբանին խնդրեցինք հստակեցնել՝ Հովիկ Աբրահամյանը չի ընդունում պաշտոնեական լիազորություններն անցնելու ու ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելո՞ւ մեղադրանքները, թե՞ փողերի լվացման մեղադրանքը։ «Երկուսն էլ չի ընդունում ու ոչ թե չի ընդունում, որովհետեւ զուտ չի ընդունում, այլ բացարձակապես որեւէ հիմնավորում չկա, եւ նման հանցագործություն տեղի չի ունեցել։ Դրա մասին խոսում են գործի ապացույցները, եւ երբ դրանք բացահայտվեն, բոլորն էլ կտեսնեն, որ նման հանցագործություն առկա չէ»։

Փաստաբանին հարցրինք նաեւ, թե իրավապահներն ի՞նչ ապացույցներ են ներկայացրել, եւ ճի՞շտ է արդյոք, որ գործի հիմքում միայն մեկ հոգու ցուցմունք է (մեր տեղեկություններով, այդ մեկ ցուցմունքը տվել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի եղբայրը` Գեւորգ Գեւորգյանը, ով տարիներ շարունակ կոնֆլիկտ է ունեցել Հովիկ Աբրահամյանի եւ Ալիկ Սարգսյանի հետ եւ նրանց մեղադրում էր իր ունեցվածքը` «Ավազահատիկի» մոտ 70 տոկոսը, խլելու մեջ եւ դեռ 18-ից առաջ էր փորձում դատական կարգով հասնել արդարության վերականգնման)։


«Այս պահին չեմ կարող ապացուցողական բազային մանրամասն անդրադառնալ, բայց այն, ինչ կա, չի հիմնավորում այդ հանցագործությունը»,- պատասխանեց Երեմ Սարգսյանը։