«Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարություն
Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու մասին որոշում կայացրեց:
Իշխանությունների ձեռագիրը չի փոխվել. շինծու քրեական գործերի միջոցով փորձում են մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրական ու վճռական պայքար են մղում իրենց ապօրինությունների ու կամայականությունների, հակապետական ու հակազգային քայլերի դեմ:
Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանի կալանավորման որոշումը կայացվեց հենց այս փուլում, երբ հակառակորդը նոր ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական-քարոզչական նախապատրաստություններ է իրականացնում, սաստկացնում հարկադրանքը բանակցային սեղանի շուրջ, իսկ Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են նոր զիջումների:
Զուգահեռաբար, դատաիրավական համակարգին գործիք դարձնելով և նման շոուներ ապահովելով՝ Փաշինյանն ու իր թիմը փորձում են շեղել հանրության ուշադրությունը Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում.
- Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց ձայնը բարձրացնել՝ հանուն հայրենիքի ու պետության, համախմբվել արտաքին անվտանգային մարտահրավերներին դիմակայելու գաղափարի շուրջ, պայքարել Հայաստանը բռնապետություն դարձնող այս իշխանությունների դեմ:
- Ընդդիմադիր բոլոր ուժերին՝ գերակա դարձնել համախմբման ու միասնական ճակատով գործելու օրակարգը՝ առաջնահերթություն դիտելով գործող իշխանությունների օր առաջ հեռացումը՝ հանուն մեր պետության ներկայի և ապագայի:
- Միջազգային հանրությանը և հատկապես ժողովրդավարությունն արժեք հռչակած պետություններին, Հայաստանում հավատարմագրված նրանց դեսպաններին՝ դիրքորոշում արտահայտել բացահայտ քաղաքական հետապնդում հանդիսացող այս դեպքի և ընդհանրապես՝ իշխանությունների թելադրանքով գործող դատաիրավական համակարգի գործունեության հետ կապված:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027