Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին
Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել է
Քաղաքականություն

Մարդիկ զզվել են ատելության խոսքից, իսկ ճշմարտությունը շատ լավ են հասկանում

Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ

- Երբ հայտարարվեց, որ Երեւանի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության շտաբը Դուք եք ղեկավարելու, հատուկ շեշտվեց, որ ՏԻՄ ընտրություններում նման փորձ ունեք։ Տարբերություններ կա՞ն մարզերի ՏԻՄ եւ Երեւանի ընտրությունների միջեւ։

- Եթե քաղաքացու հետ աշխատելու տեսանկյունից ենք դիտարկում, իհարկե, տարբերություն չկա։ Բոլոր՝ ե՛ւ փոքր, ե՛ւ մեծ համայնքներում, այդ թվում՝ Երեւանում, մեզ համար կարեւոր է քաղաքացու հետ բաց եւ անկեղծ շփումը։ Կուսակցությունը շատ քիչ ժամանակում՝ հիմնադրումից անմիջապես հետո ընդամենը 1․5 տարվա ընթացքում ակտիվ մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, կարողացել է վստահություն ստեղծել հանրության շրջանում․ մասնակցելով 21 համայնքում ընտրության՝ ներկայացվածություն է ապահովել 18-ում, համատեղ կառավարում է ստանձնել Տաթեւում եւ հաղթել է Նոյեմբերյան, Ալավերդի համայնքներում։ Բոլոր տեղերում մարդկանց ընտրելու մոտիվացիան նույնն է, պետք է պարզապես նրանց տալ ազնիվը, որակյալը,  պատասխանատուն ու նվիրվածն ընտրելու հնարավորություն։ Այս որակները պարզապես չեն մերժում ոչ մի վայրում։ Իհարկե, պետք է կարողանալ ստեղծել մարդկանց մոտ վստահություն, որ դու հենց դրանք կրող ուժն ես։ Անհամեստություն չենք ուզում անել․ արդեն մեր անցած ճանապարհը մեզ թույլ է տալիս վստահաբար ասելու, որ ժողովրդի հետ ճիշտ աշխատելով կարողացել ենք ձեռք բերել վստահություն, եւ դա մեզ համար հիմք է ասելու, որ երեւանցին եւս ընդունելու է մեր առաջարկը։ Երեւանի ընտրությունները ոչ միայն համայնքի ընտրություններ են, որը որոշելու է մայրաքաղաքի առաջիկա հինգ տարվա զարգացումը, այլ նաեւ` քաղաքական կարեւոր իրադարձություն, քանի որ ակնհայտ է, որ Երեւանում մեր հաջողությունն էապես փոխելու է հետագա քաղաքական գործընթացների ընթացքը, եւ մենք այս ճանապարհը համարում ենք ամենաարդյունավետը երկրում ամբողջական պատասխանատվություն ստանձնելու մասով։

- Դեռ քարոզարշավը չի սկսվել, բայց «Ապրելու երկիրը» տարբեր համայնքներում շտաբներ է բացում, քանի՞ շտաբ եք նախատեսում ունենալ,  շտաբ բացելն ինչքանո՞վ է արդյունավետ քարոզարշավ անելու գործում։

- Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, մենք շտաբներ դեռ չենք բացում։ Հիմա պարզապես Երեւանի տարբեր թաղամասերում մեր գրասենյակներն ենք բացում։ Նպատակը երեւանցիներին տեղերում մոտ, ավելի հասանելի լինելն է։ Նկատում ենք նաեւ, որ քաղաքացիների մոտ կա հետաքրքրություն մեր գործունեության նկատմամբ, հաճախ են մեզ տարբեր հարցերով դիմում։ Որոշել ենք այնպես անել, որ ոչ թե իրենք գան մեզ մոտ՝ միայն Կենտրոն, այլ մենք գնանք իրենց թաղամասեր։ Մենք ունենք նաեւ գրասենյակներ Հայաստանի բոլոր մարզերում, անկախ նրանից՝ ներկայացված ենք այդ համայնքների ավագանու կազմում, թե՝ ոչ։

- Խոսակցություններ կան, եւ ձեր թիմակիցներն էլ բազմիցս ասել են, որ այս քարոզարշավում ոչինչ չեք խնայելու։ Խոսքը մեծ գումարներ ծախսելու մասի՞ն է, կա՞ արդյոք քարոզարշավի համար նախատեսված բյուջե, որքա՞ն է այն կազմում։

- Ամենամեծ ռեսուրսը մեր թիմն է եւ մեր կատարած աշխատանքը, որն ամեն օր ավելանում է։ Քարոզարշավի լավագույն միջոցը մարդկանց հետ պարզ եւ անկեղծ զրույցն է, որն էլ անում ենք կուսակցության ստեղծման օրվանից։ Մարդիկ, ի դեմս մեզ, կտեսնեն մի թիմ, որն ունակ է առաջարկել Երեւանի առջեւ ծառացած խնդիրների պրոֆեսիոնալ ու արդյունավետ լուծումներ, որը կարող է իրականացնել այնպիսի նախագծեր, որոնք Երեւանը դարձնելու են հոգատար, ապահով, առողջ, խելացի, կանաչ եւ այլն։ Բոլոր առաջարկներն ունենալու են հիմնավորումներ՝ հստակ հաշվարկներով ներկայացված։ Այո, մենք չենք խնայելու մեր ոչ մի րոպեն ու վայրկյանը՝ մարդկանց հասցնելու մեր առաջարկները։ Իսկ նախընտրական ծախսերը լինելու են քարոզչությունն արդյունավետ իրականացնելու համար, քանի որ ֆինանսական ռեսուրսները չեն կարող որոշիչ լինել հաջողության հասնելու համար։

- Ի՞նչ ոչ ստանդարտ մեթոդներ եք կիրառելու։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին բակային իրազեկման մեթոդն էր ընտրել՝ գարաժների տանիքների վրա կանգնում էին եւ մեգաֆոնով դիմում շենքերի բնակիչներին․ դուք քարոզարշավի ի՞նչ կոնցեպտ ունեք։

- Թույլ տվեք այս պահին քարոզարշավի մեր մեթոդները չբացահայտել, միայն ասեմ՝ հետաքրքիր ու կրեատիվ պահեր կլինեն անպայման, մարդիկ չեն ձանձրանա (ժպտում է): Իսկ եթե ավելի լուրջ, բովանդակային մասով՝ լինելու ենք հասանելի ու հասկանալի բոլորի համար քարոզարշավի ամբողջ ընթացքում։

- Սեւ փիառին ինչպե՞ս եք հակազդելու եւ ինքներդ սեւ փիառ, մրցակիցների մասին ոչ հաճելի կամ անձնական ինֆորմացիա պատրաստվո՞ւմ եք հրապարակել։

- Ցավում եմ, որ ատելությունն ու կեղծիքը դարձել են քաղաքական դաշտի անբաժան մասը, որի մասով, սակայն, հասարակության հավաքական վերաբերմունքը պարզ է․ մարդիկ զզվել են ատելության խոսքից, իսկ ճշմարտությունը բոլորի մասին շատ լավ են հասկանում։ Մեր աշխատանքը լինելու է եւ կա քաղաքացու հետ՝ խոսել ուղիղ եւ ճշմարիտ։ Քաղաքացին ամեն բան լսելու է մեզնից, եւ ամեն մտահոգության ու հարցի մասին մենք միշտ տալիս ենք պարզ եւ ազնիվ պատասխան։

- Համացանցում քարոզարշավ լինելո՞ւ է, ասենք՝ ֆեյսբուքյան գովազդի տեսքով։

- Իհարկե, այսօր համացանցը դարձել է տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը, եւ բնական է՝ մենք նույնպես անմասն չենք դրանից։

- Դուք անձամբ լինելո՞ւ եք ավագանու ցուցակում։ Հետընտրական ի՞նչ գործընթացներ եք կանխատեսում՝ հնարավո՞ր է, որ ձեր ընտրողներին փողոց հանեք։ Եվ եթե անցնեք ավագանի, ո՞ր ուժերի հետ կհամագործակցեք ընտրություններից հետո։

- Այո, ես լինելու եմ Երեւան քաղաքի ավագանու թեկնածու։ Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա ասեմ, որ մենք պատրաստվում ենք վճռական հաղթանակի։ Միեւնույն ժամանակ, այն ուժերը, որոնք պատրաստ են մեր հայտարարած «կարմիր գծերի» շրջանակներում համագործակցել մեզ հետ՝ իշխանափոխությունից հետո հանուն Երեւանի եւ պետության զարգացման, մենք բաց ենք՝ այդ մասով քննարկումներ ունենալու։

Արեգ Մարգարյան