«Հայաքվե» նախաձեռնությունը լրջագույն ցնցումներ է առաջացրել գործող իշխանությունների մեջ
«Հայաքվե» նախաձեռնությունն իր առաջին իսկ ակտիվ շաբաթվա ընթացքում կարողացել է հավաքել գրեթե 15000 ստորագրություն, ընդ որում 10000-ը հավաքել է Երևանում, մոտ 4500 մարզերում, ևս 300-ն էլ էլեկտրոնային ստորագրություններով։
Իհարկե նման նախաձեռնությունների դեպքում հիմնական ակտիվությունը սկզբի շաբաթներին է լինում, հետո ակտիվությունը նվազում է և ևս մեկ ակտիվության փուլ էլ կարող է լինել վերջում, սակայն այս տեմպերը վկայում են, որ «Հայաքվե» նախաձեռնությանը բարդություն չի ներկայացնում 60 օրվա ընթացքում, մինչև օգոստոսի 19-ը ներառյալ, հավաքել 50 հազար ստորագրություն։
Այն, որ «Հայաքվեն» հաջողելու է, թերևս այլևս չեն կասկածում իշխանության ներկայացուցիչներն, որոնք, եթե մինչ այդ արհամարհական հայտարարություններ էին անում «Հայաքվեի» մասին, այսօր արդեն անցել են լիակատար հարձակման՝ մեղադրելով հնարավոր բոլոր մեղքերի՝ այդ թվում Հայաստանին նոր պատերազմ բերելու մեջ։
Հայաստանին պատերազմ բերողը միայն ու միայն գործող վարչախումբն է՝ իր անողնաշար խաղաղության դարաշրջանի քարոզով, հնարավորություն չտալով Հայաստանին ուղղել մեջքը, վերականգնել 44-օրյա պատերազմից հետո ջախջախված բանակի մարտական հնարավորություններն՝ իրական տնտեսական վերելքի հիմքեր չդնելով, այլ, ընդհակառակը շարունակելով հարստահարել պետությունը՝ գռփելով բյուջեն, ծախսեր անելով անիմաստ ծրագրերի վրա, իսկ «Հայաքվեն» նույնիսկ եթե չհաջողի էլ, ապա այլևս փաստ է, որ լրջագույն ցնցումներ է առաջացրել գործող իշխանությունների մեջ, որոշակի, թեկուզ ոչ մեծ, սակայն հույս տվել Արցախի բնակիչներին ապացուցելու, որ նրանք միայնակ չեն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի զգալի մասը կանգնած է Արցախի կողքին։
Արմինե Էլիզբարյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027