Ինչո՞ւ են մարդիկ խաբվում և կորցնում գումարները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Տեղեկատվական անվտանգության խնդիրը գնալով ավելի մտահոգիչ է դառնում: Հատկապես վերջին շրջանում քաղաքացիները մասնավորաբար սոցկայքերի միջոցով ավելի ու ավելի հաճախ են ստանում տարբեր բիզնեսներում ներդրումներ կատարելու առաջարկներ, և, ի վերջո, կորցնում են բավականին մեծ գումարներ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հուշում է՝ ինչպես հասկանալ առաջարկվող ներդրումը կե՞ղծ է, թե՞ ոչ, մյուս կողմից՝ օգնում հասկանալ՝ որտե՞ղ կարելի է վստահաբար ներդրումներ կատարել:
Մարտիրոսյանն ասում է, որ կան հայկական բիզնեսներ, որոնք դառնում են բաց բաժնետիրական ընկերություններ, այսինքն՝ ցանկացած մարդ կարող է դառնալ դրանց բաժնետերը: «Այսօր այդ ընկերությունները դեռ շատ չեն, բայց կարելի է ընտրել՝ տրամաբանելով, թե որ բիզնեսներն ունեն կայուն հիմք և զարգանում են: Հայաստանում այսօր դրանք, օրինակ՝ բանկերն են: Տեղեկատվական տեխնոլոգիաները ևս շարունակում են զարգանալ, սա անխուսափելի գործընթաց է և կարելի է փորձել ներդրում կատարել, օրինակ՝ տելեկոմների մեջ»,-նշում է փորձագետը: Սամվել Մարտիրոսյանը որպես օրինակ է բերում «Թիմ» տելեկոմը, որը Հայաստանում առաջինն է հայտարարել բաժնետոմսերի վաճառքի մասին, և այսօր քաղաքացին կարող է դառնալ դրա բաժնետեր, գործարքը բավականին հեշտ է, լուրջ գիտելիքներ ունենալու կարիք չկա:
Փորձագետը նշում է՝ նախ՝ վստահելի ընկերության մեջ ներդրում կատարելով՝ քաղաքացին կարող է վստահ լինել, թե որտեղ է ներդրում կատարում, բացի դա, փողը մնում է Հայաստանի տնտեսության մեջ, «ուստի շատ կարևոր է, որ մարդիկ ներդրումներ կատարեն հայկական բիզնեսներում», առավել ևս՝ չխաբվեն գայթակղիչ, բայց կեղծ առաջարկներից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027