Նիկոլ Փաշինյանը ՔՊ ցուցակի երկրորդ և երրորդ համարների փնտրտուքի մեջ է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Մեր ունեցած տեղեկություններով, թեև Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ ու ռեսուրս չի խնայելու, որ ՔՊ-ն հաղթի սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում, բայց, հաշվի առնելով Տիգրան Ավինյանի «վարչապետական» պահվածքը, երբ արդեն գրեթե բաց դիրքավորվում է որպես Նիկոլ Փաշինյանի «իրավահաջորդ», վերջինս որոշել է շատ հետաքրքիր վերադասավորումներ անել։ Քննարկվում են մի քանի սցենարներ: Սցենարներից մեկը վերաբերում է հետընտրական պրոցեսներին: Բոլորի, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի համար ակնհայտ է, որ ՔՊ-ն ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն 50 տոկոս ձայն հավաքել պարզապես չի կարող, ավելին՝ շատ հեռու է այդ ցուցանիշից:
Ի դեպ, մեր տեղեկություններով, հենց Տիգրան Ավինյանն է պնդել, որ ՔՊ-ն միայնակ, առանց դաշինքի գնա ընտրությունների: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը փորձելու է մերձիշխանական մի քանի ուժերի անցկացնել ավագանու կազմ, որպեսզի, երբ հերթը հասնի ավագանու կազմից քաղաքապետ ընտրելուն, միավորեն իրենց քվեները ՔՊ-ի հետ: Բայց քանի որ նույն այդ մերձիշխանականների մեծ մասը կտրուկ դեմ է Ավինյանին, որն, ըստ էության, վիժեցրել է ՔՊ-ի հետ դաշինքի կազմում հեշտ ու հանգիստ Երևանի կառավարման մասնաբաժին ստանալու նրանց երազանքը, որպեսզի հնարավոր լինի խուսափել ֆորսմաժորային իրավիճակներից, Նիկոլ Փաշինյանը փորձելու է ցուցակում այնպիսի 2-րդ, 3-րդ համար ունենալ, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ներկայացնել որպես այլընտրանք:
Ընդ որում, խոսքը այնպիսի թեկնածուի (թեկնածուների) մասին է, որը բոլորի համար անհայտ լինի, ինչպես ժամանակին, ասենք, Հրաչյա Սարգսյանը։ Այդ է պատճառը, որ այս օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում քաղաքական դաշտում որևէ ներկայությամբ աչքի չընկած, բայց որոշակի ոլորտներում հեղինակություն ունեցող անձանց հետ` ՔՊ նախընտրական եռյակում ընդգրկվելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027