Ինքնության հեղափոխությունը գրավել է քաղաքական դաշտը
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության կողմից մշակած և սոցիալական հոլովակի միջոցով հանրությանը ներկայացված «Ինքնության հեղափոխության» (հեղափոխություն հանուն ինքնության) գաղափարը լայն տարածում է գտել ոչ միայն սոցիալական ցանցերում, լրատվական դաշտում, այլև քաղաքական ուժերի և քաղաքական դերակատարների շրջանում։
Օգոստոսի 10-ին հրապարակած տեսանյութն արժանացել է հազարավոր քաղաքացիների հավանումներին ու կիսումներին։ Ընդամենը երկու օրվա ընթացքում տեսահոլովակը տարբեր հարթակներում դիտվել է մի քանի հայրյուր հազար օգտատերերի կողմից։ Իսկ այն փաստը, որ տեսահոլովակի տարածամանը լծվել են նաև բազում հանրային և քաղաքական գործիչներ, լրագրողներ ու անգամ տարբեր կուսակցությունների ղեկավար օղակներում գտնվող անձինք, խոսում է այն մասին, որ Ժողովրդավարական համախմբում կուսակցության առաջարկած «Ինքնության հեղափոխության» գաղափարը գրավել է մարդկանց մտքերն ու քաղաքական դաշտը։
Ավելին, Հայաստանում գործող որոշ ուժեր այնքան են տարվել առաջարկված օրակարգով, որ նույնիսկ փորձել են յուրացնել դրա հեղինակային իրավունքները։ Այդ նպատակին հասնելու համար նրանք մոնտաժել են Ժողովրդավարական համախմբման նկարահանած սոցիալական հոլովակը, այնտեղից դուրս հանել կուսակցության տարբերանշանն ու կոչը՝ Մի՛ հանձնվիր, մի՛ համակերպվիր, պայքարի՛ր։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունից մեզ ասացին, որ ցանկացած քաղաքական խորքային ճգնաժամի հաղթահարման հիմքում պետք է ընկած լինի նույնքան խորքային վերաիմաստավորման գործընթաց, իսկ անբարեխիղճ գործունեության նման օրինակ ցուցաբերած գործիչների ու քաղաքական ուժերի արարքի գնահատականը թողնում են իրենց իսկ խղճին ու հանրությանը։ «Մեզ համար կարևոր է, որ հոլովակը ծառայի իր նպատակին՝ այն է հաղթահարի դերակատար չլինելու վերաբերյալ հասարակության շրջանում ձևավորված միֆերը և տրամադրված անզորության ու համակերպման օրակարգերը», - նշում են կուսակցությունից։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին