Մեկնարկել է միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան կոնֆերանսը, որին մասնակցում է նաև «Փաստ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրենը
Մոսկվայում մեկնարկել է միջազգային անվտանգության հարցերով 11-րդ կոնֆերանսը, որի կազմակերպիչը ՌԴ պաշտպանության նախարարությունն է: Կոնֆերանսին մասնակցում է 76 երկրի ավելի քան 800 պատվիրակ: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, քաղաքագիտական հանրության փորձագետները, միջազգային տարբեր կազմակերպությունների ղեկավարները հնարավորություն կունենան քննարկել միջազգային անվտանգության հետ կապված գործնական համագործակցության ու առկա իրողությունների հետ կապված հարցեր: Կոնֆերանսն սկսվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձով: Ապա ելույթ ունեցան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն և այլն: Ներկա պահին ելույթներն ու քննարկումները շարունակվում են:
Միջազգային անվտանգության հարցերով 11-րդ կոնֆերանսին ՌԴ ՊՆ հրավերով մասնակցում է նաև «Փաստ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Վարուժան Բաբաջանյանը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին