Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Քաղաքականություն

Մեզ համար այս ընտրություններն առաջին քայլն են՝ հեռացնելու այն իշխանություններին, որոնք հրաժարվել են Արցախից․ Ռուբեն Վարդանյան

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

Ողջ հայկական աշխարհն այսօր գոյաբանական ճգնաժամ է ապրում: Որպես ազգ մենք ոչնչացման սպառնալիքի տակ ենք: Արցախի և Հայաստանի տարածքների մի մասի նկատմամբ սպառնալիքներն ակնհայտ իրողություն են: Մեր թշնամիների հաջորդ քայլերը Հայաստանի նկատմամբ ագրեսիան, ողջ հայության ու մեր մշակույթի ոչնչացումն են:

Արցախի պաշտպանությունը մեր ողջ ժողովրդի համար ընդհանուր գործ է, կյանքի ու մահու հարց: Իսկ ի՞նչ է անում դրա համար Հայաստանը՝ որպես պետություն, որպես այս հարցում ամենակարևոր դերակատար: Նա կորցնում է Արցախը:

Հայաստանում քաղաքական իրավիճակն այսպիսին է. ներքևները չեն կարող, վերևները չեն ուզում: «Ներկաները» հետևողականորեն իրականացնում են Արցախի հանձնման, Հայաստանի ինքնիշխանության լիակատար կորստի սցենարը: «Նախկինները» փաստացի հրաժարվել են պայքարից, քանի որ չեն կարողանում ժողովրդին ներել իր մոլորության համար:

Այս իրավիճակում ի՞նչ պիտի անի Արցախը: Ինչպիսի՞ն պետք է լինի մեր, աշխարհի ողջ հայության՝ Հայաստանին որպես Արցախի անվտանգության երաշխավոր վերադարձնելու ծրագիրը: Մենք պետք է քաղաքական նոր իրավիճակ ստեղծենք: «Իմպոտենտների»՝ «դավաճանների» հետ պսեվդոպայքարին փոխարինելու պիտի գա նոր ուժ, որը և՛ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, և՛ ԿԱՐՈՂ Է, և՛ ԳԻՏԻ ամեն ինչ ճիշտ անել:
Սեպտեմբերին անցկացվելու են Երևանի ավագանու ընտրություններ: Ես շատ եմ սիրում իմ ծննդավայր Երևանը, բայց մեզ բոլորիս համար դրանք պարզապես տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ չեն՝ ավտոբուսների, աղբահանության և այլնի մասին: Երևանում երկրի բնակչության գրեթե կեսն է, և մեզ համար այս ընտրություններն առաջին քայլն են՝ հեռացնելու այն իշխանություններին, որոնք հրաժարվել են Արցախից, որոնք կամ ծախվել են, կամ չեն հասկանում, որ իրենց գործողություններով հարվածի տակ են դնում Հայաստանն ու ողջ ազգը:

Նոր կուսակցությունը, որը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է և ԿԱՐՈՂ Է կանգնեցնել այդ անցանկալի սցենարը, «Ապրելու երկիրն» է։ Այս կուսակցության շուրջ միավորվել են մարդիկ, որոնք իսկապես գիտեն, թե ինչպես փոխել իրավիճակը և պատրաստ են պատասխանատվություն ստանձնել Հայաստանի ապագայի համար։ Կոչ եմ անում բոլորին մասնակցել ընտրություններին և աջակցել Ապրելու Երկիր Կուսակցություն կուսակցությանն ու մեր թեկնածու Մանե Թանդիլյան - Mane Tandilyan։ Մեսրոպ Առաքելյան - Mesrop Arakelyanին ու Մանե Թանդիլյանին ճանաչում եմ որպես Արցախի իսկական նվիրյալների, որոնք, ինչպես և ես, պատրաստ են զոհել ամեն ինչ, եթե պետք է՝ կյանքը տալ հանուն Արցախի։ Հանուն Արցախի նշանակում է՝ նաև հանուն Հայաստանի ու հանուն հայ ազգի։

Կոչ եմ անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին համախմբվել և իրավիճակը դուրս բերել այն փակուղուց, որը ստեղծվել է դեռևս իշխող կուսակցության քաղաքականության արդյունքում։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ճանաչում են, ովքեր մասնակցել և մասնակցում են իմ նախագծերին, ովքեր կիսում են մեր արժեքները, ովքեր անտարբեր չեն, գալ ընտրությունների և ՓՈԽԵԼ ԱՊԱԳԱՆ: Մեր թշնամիները և ողջ աշխարհը պետք է տեսնեն, որ մենք պատրաստ ենք վճարել ամենաբարձր գինը։ Նրանք դա պետք է տեսնեն Երևանում քվեարկության ժամանակ, նրանք պետք է դա տեսնեն Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին։

Մենք գիտենք՝ ինչպես փոխենք մեր ապագան։