Սեպտեմբերի 17-ին դրե՛ք Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացի սկիզբը, իրականացրե՛ք իշխանափոխություն․ Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքը՝ առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, քաղաքացիների հետ հանդիպում է Էրեբունի համայնքում։ Նա հորդորեց, որ նրանք իրենց քվեով քաղաքական փոփոխություններ իրականացնեն։ Հայտնի պատմական անուն կրող համայնքի՝ Էրեբունիի բնակիչներին, Անդրանիկ Թևանյանը կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին և բեկում մտցնել մեր երկրի կյանքում՝ ապահովելով անվտանգություն, խաղաղություն և զարգացում։
«Կոչ ենք անում սեպտեմբերի 17-ին մասնակցել Երևանի ընտրությանը, որը համապետական նշանակության ընտրություն է, և դուք հնարավորություն ունեք Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովել՝ իշխանափոխություն իրականացնելով։ Ակտիվորեն մասնակցե՛ք սեպտեմբերի 17-ի ընտրություններին, դրե՛ք Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացի սկիզբը և իրականացրե՛ք իշխանափոխություն»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ «Մայր Հայաստան» դաշինքը մասնակցում է ընտրություններին ամբողջական իշխանափոխության ծրագրով։
«Մենք կոչ ենք անում մերժել գործող ապօրինի իշխանությանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը խաբել է ձեզ՝ խոստանալով խաղաղություն և անվտանգություն, իսկ այսօր նա Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս և հարցականի տակ դնում ՀՀ գոյությունը։ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է թուրք-ադրբեջանական զույքի բոլոր նախապայմանները, բավարարում նրանց պահանջները․ արդյունքում 120 հազ․ արցախցիներ հայտնվել են պաշարման մեջ։ Արցախին լքել և ուրացել է Նիկոլ Փաշինյանը»,-նշեց դաշինքի առաջնորդը։
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի անկախության օրվան։ Անդրանիկ Թևանյանը կոչ արեց ակտիվորեն մասնակցել և ցույց տալ աշխարհին, որ Արցախը մենակ չի մնացել, Արցախը ուրացել է գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
«Երևանի ավագանու ընտրությունը երկրում իշխանափոխություն իրականացնելու, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորություն է»,-ասաց նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին