Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին
Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը
Քաղաքականություն

Ե՞րբ «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնությունը կմտնի խորհրդարան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն քրեականացնել առաջարկող «Հայաքվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնությունը նախօրեին ԿԸՀ հանձնեց 58 հազար ստորագրություններով 5 արկղերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի կսկսի ստորագրությունների ստուգումը, եթե, ինչպես ԿԸՀ ներկայացուցիչն է ասել, խնդիրներ չլինեն հատուկ այդ նպատակով պատվիրված ծրագրի հետ: Ընդհանուր առմամբ, ստուգելու համար ԿԸՀ-ն ունի 1 ամիս ժամանակ: Այսինքն, մոտավորապես հոկտեմբերի սկզբին օրենսդրական նախաձեռնությունը կարող է մտնել Ազգային ժողով, եթե, իհարկե, ԿԸՀ-ն «թերություններ» չհայտնաբերի կամ ինչ-ինչ «լազեյկաներ» չգտնի՝ թույլ չտալով, որ հարցը հասնի խորհրդարան:

Բանն այն է, որ ԱԺ մտնելուն պես քպականներին խայտառակություն է սպասվում, քանզի, մեր տեղեկություններով, նրանք հստակ որոշում ունեն՝ ցանկացած միջոցով, որ փուլում դա հնարավոր լինի, խոչընդոտել օրենքի ընդունումը: Նախաձեռնության հեղինակ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր ստորագրողներին՝ կոչ անելով այսուհետ ևս, այդ թվում՝ հարցը ԱԺ տեղափոխվելուց հետո, տեր կանգնել ստորագրություններին ու մինչև վերջ հետամուտ լինել օրենքի ընդունմանը: Ի դեպ, հավելենք, որ եթե Ազգային ժողովը մերժի նախագիծը, ապա արդեն պետք է 300 հազար ստորագրություն հավաքվի։ Այդ դեպքում նախագիծը կդրվի հանրաքվեի: Բավարար ձայներ ստանալու դեպքում այն օրենքի ուժ կստանա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում