Արցախում տեղի ունեցած փոփոխությունները բերելու են իրական հաջողությունների. Արթուր Վանեցյան
Այն գործընթացները, որ տեղի են ուեցել Արցախում, կարծում եմ՝ նոր լիցք կարող են հաղորդել արցախյան հարցի կարգավորմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Անձամբ ճանաչում եմ Արցախի նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին, նրա մասին ունեմ լավ կարծիք: Շատ հայրենասեր, կարգապահ, խիզախ եւ պատասխանատվությունից չխուսափող անձնավորություն է: Ես հուսով եմ, որ նրան հաջողվելու է այս բարդ շրջանում բեկում մտցնել այ հարցում, բոլորս պետք է կարողանանք նեցուկ լինել նրան: Հիմա այս փոփոխությունով այդյոք մեր շանսերը մեծանում են գոնե 0,1 տոկոս դառնո՞ւմ է մեր շանսերը: վստահ եմ՝ այո: Հույս ունենանք, որ այս փոփոխությունները բերելու են իրական հաջողությունների»,-ասաց նա:
Վանեցյանի խոսքով, շատ կարեւոր է, որ Արցախի նոր իշխանությունները հստակ գնահատականներ հնչեցնեն Հայաստանի իշխանությունների վերաբերյալ: Այսինքն մեղադրում ենք բոլորին՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Ռուսաստանին, բացի Հայաստանի իշխանություններից:
Հարցին, թե որքանով կհաջողվի իշխնափոխություն իրականացնել նաեւ Հայաստանում, Վանեցյանը պատասխանեց. «Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք պահանջել այս իշխանությունների օր առաջ հեռացումը: Այսօրվա հանրահավաքի խորհուրդն այլ է, Արցախի ձայնը լսելի դարձնելն է, որպեսզի միջազգային հանրությունը, ինչպես նաեւ Արցախի մեր հայրենակիցները տեսնեն, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք անտարբեր չեն իրենց ճակատագրով»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին