Ընտրակեղծիքների դեպքում բոլորս միասնական ուժերով պետք է դուրս գանք փողոց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վստահ է, որ փաշինյանական իշխանությունը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ի ընտրություններում վերարտադրության որևէ շանս չունի, բացի ընտրակեղծիքներից:
«Ընտրակեղծիքների դեպքում էլ բոլորս միասնական ուժերով պետք է դուրս գանք փողոց: Բոլո՛րս: Այդ դեպքում արդեն որևէ շանս սրանք չեն ունենա»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը, ում գլխավորությամբ դաշինքի անդամներն այսօր շրջեցին բուհերով և հանդիպեցին ուսանողներին:
Անդրանիկ Թևանյանը մասնավորապես նշեց.
«Համոզված ենք, որ ընտրողների ակտիվ մասնակցության դեպքում իշխանությունը շանս չունի վերարտադրվելու: Իրենց միակ շանսը մնացել է ընտրակեղծիքը: Այդ ընտրակեղծիքները կանխելու համար պետք է ակտիվ մասնակցենք ընտրություններին, և բոլորին հենց դա էլ կոչ ենք անում: Որևէ շանս այս իշխանությունը չունի, ժողովո՛ւրդ»,-ընդգծեց Անդրանիկ Թևանյանը:
«Մայր Հայաստանի» առաջնորդն ընդտրողներին, ժողովրդին հորդորեց չհավատալ, որ գործող իշխանությունը վերարտադրվելու արդյունքի է հասնելու իր այսպես ասած՝ «տասովշիկներով», փողաբաժանումներով ու ցուցակագրումներով, այդ նախկին մեթոդներով, որ տեսել ենք և որոնք հիմա սրանք ուզում են վերակենդանացնել:
«Միակ կեղծ թեզը, որ իրենք մնացել են իշխանության, դա իբր թե ժողովրդավարությունն է, իբր արդար ընտրություններն են: Բայց այս ընտրություններով հօդս կցնդի դա, եթե հանկարծ իրենք այդ մեթոդին դիմեն: Իսկ դատելով ամենից, հենց դա էլ ուզում են անել»,-նկատեց Անդրանիկ Թևանյանը՝ վերստին շեշտելով, որ ընտրություններին բոլորիս ակտիվ մասնակցության դեպքում հաջողությունն անխուսափելի է լինելու:
Անդրանիկ Թևանյանն անդրադարձավ նաև իշխանության քաղաքապետի թեկնածուին. «Իշխանության քաղաքապետի թեկնածուն բավականին երիտասարդ է: Հասկանալի է, որ երևի ուզում է պաշտոն ունենալ և շարունակել այն, ինչն իրեն դարձրեց այսպես ասած՝ նյութական մեծ հնարավորությունների տեր: Բայց ինքը շանս ունի չդառնալու գործիք՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքում և չգնալու ընտրակեղծիքներով ընտրվելու ճանապարհով: Եվ շանս ունի փրկվելու: Իսկ եթե չդիմացավ գայթակղությանը և ընտրակեղծիքներով վերարտադրվեց, ապա Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ շատ ծանր ճակատագրի կարող է արժանանալ: Այնպես որ ես կհորդորեի նաև երիտասարդ տարիքում կարիերային հաջողություն արձանագրած այդ թեկնածուին՝ չտրվել գայթակղությանը և չդառնալ գործիք»:
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը բոլոր քաղաքական ուժերին, որոնք իրոք ուզում են փոփոխություններ, կոչ արեց միասնաբար գործել:
Միաժամանակ, նա «Մայր Հայաստան» դաշինքի կողմնակիցներին էլ կոչ արեց, ունենալ մեկ թիրախ՝ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը նոր պատերազմ, նոր կորուստներ է բերել մեր երկրի գլխին ու շարունակում է այդ կորստաբեր ընթացքը:
«Ես կոչ եմ անում չտրվել սադրանքների, չտրվել էմոցիաներին, նախկինում ունեցած ինչ-ինչ հարցերը թողնել մի կողմ և միասնաբար պայքարել այս ռեժիմի դեմ»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին