Նիկոլն Ադրբեջանին Հաագաններում արդարանալու հիմքեր է տալիս. Է՛լ ի՞նչ ապացույցներ են հարկավոր՝ համոզվելու, որ Նիկոլն ադրբեջանական գործակալ է
Հաագայում պաշտպանելով իր երկրի շահերը՝ Ադրբեջաի ներկայացուցիչ Էլմար Մամեդովը, կրկնելով ՄԱԿ-ում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հնարքը, Նիկոլի հայտարարություններն օգտագոծել է ի վնաս Հայաստանի՝ ապացուցելու, թե զանգվածային տուժածների և զոհերի մասին հաղորդումները քաղաքացիական բնակչության շրջանում իբր չեն համապատասխանում իրականությանը: «Ավելի ուշ իր խոսքում վարչապետ Փաշինյանը ասել է․ «Մեր գնահատումը հետևյալն է, որ չկա ուղղակի սպառնալիք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար»։ Սա համաժամանակյա կերպով հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում և՛ անգլերեն, և՛ հայերեն։ Նա կրկնել է նույն ուղերձը հաջորդ օրը, երբ նա ասել է․ «Չկա ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքի համար»,-մասնավորապես՝ ճարպկել է ազերի պաշտոնյան:
Է՛լ ի՞նչ ապացույցներ են հարկավոր՝ համոզվելու, որ Նիկոլն ադրբեջանական գործակալ է. անկասկած, նա հատուկ էր վերոհիշյալ հայտարարություններն անում՝ Ադրբեջանին տալու հիմքեր՝ արդարանալու հաագաներում: Ու մարդիկ արդարանում են՝ միաժամանկ ստորացնելով Հայաստանն ու հայ ժողվորդին, քանզի դժվար թե աշխարհի երեսին գտնվի ևս մի երկրի ղեկավար, որը հիմքեր կտա թշնամուն՝ սեփական ժողովրդի դեմ գործելու համար:
Ադրբեջանցիները շարունակելու են Նիկոլի պասերից օգտվել այնքան ժամանակ, քանի դեռ նրանց այդ հնարավրությունը տալիս է Հայաստանի ժողովուրդը, քանի դեռ շատերը չեն հասկացել Հայաստանում 2018-ին կատարվածի էությունը:
Լա՛վ, էսքան է՞լ միամիտ ազգ…




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան