Նիկոլը՝ աշխարհաքաղաքական գեյշայի կարգավիճակում
Հայտարարելով, որ ժողովրդավարությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում ենթարկվում է ծանր փորձությունների՝ ԵԽ-ում ելույթ ունեցող Նիկոլը հռետորական հարց է ուղղել իրեն լսողներին.«Իսկ ի վիճակի՞ է, արդյոք, ժողովրդավարությունն ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն և երջանկություն»: Միաժամանակ շարունակելով իր խոսքը՝ նա անմիջապես պատասխանել է սեփական հարցին՝ ասելով, որ ինքը չի եկել ԵԽ սա հարցնելու համար, այլ եկել է՝ պատասխանելու, և իր պատասխանը «այո» է աներկբա: Միաժամանակ նա հայտարարել է, որ եթե Հայաստանը չլիներ ժողովրդավար, ապա կկորցներ իր սուվերենությունը, անկախությունը, կաթվածահար կլիներ՝ միևնույն ժամանակ մատնանշելով 2020-21-ի իրադարձությունները:
Հետաքրքիրն այն է, որ Նիկոլն իր խոսքում մատնացույց է արել հենց այն տարիները, որոնք ճակատագրական եղան Հայաստանի սուվերենության ու ստաբիլության կորստի տեսանկյունից: Ժողովրդավարությունն օգնե՞ց, թե՞ խանգարեց Հայաստանին՝ վարի չգնալու՝այն «ժողովրդավարությունը», որի պատճառով այսօր Հայաստանը քաղբանտարկյալների թվով յուրատեսակ ռեկորդ է սահմանում: Այդ ո՞ր ժողովրդավարոթյունն օգնեց Հայաստանին ամրապնդել իր անվտանգությունը, եթե 2020-ից հետո մեր երկիրն ամնեօրյա ռեժիմով ինչ-որ կարևոր բան է կորցնում, փոքրանում ու նսեմացվում է թշնամու կողմից՝ յուրատեսակ աշխարհաքաղաքական պոռնիկի կարգավիճակում:
Ինչպես հայտնի է, Նիկոլը Անդրեասյան Ժաննայի մարդու հետ հարցազրույցում վստահեցրել էր, թե Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր չի փոխում: Հիմա Նիկոլի այս ելույթը ինչի՞ վկայությունն է, Հայաստանի՝ ՌԴ-ի նկատմամբ ունեցած հավատարմության, թե՞ հակառակի: Ստացվում է՝ Նիկոլը մի տեղ մի բան է հայտարարոմ, իսկ մեկ այլ տեղ՝ անում բոլորովին հակառակը: Հիմա ինչպես հասկանանք, ո՞վ է Նիկոլը:
Նիկոլը հայտնվել է աշխարհաքաղաքական գեյշայի կարգավիճակում. ով շատ փող է տալիս, դրա տակն էլ ընկնում է՝իր հետ անկողին քարշ տալով բոլորիս: Քանի դեռ Նիկոլն է ներկայացնում Հայաստանը, բոլորս լինելու են միայն տվողի դերում՝տեղը չստանալով ոչինչ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան