Ի՞նչ է արել Նիկոլը և իր տխրահռչակ կառավարությունը մեր հասարակության ու պետության հետ․ Արտակ Զաքարյան
Նիկոլը երեկ փորձել է գլուխ գովելու տեղ գտնել հակակոռուպցիոն կոմիտեում, բայց ելույթից երևում էր, որ ինքն էլ է հասկանում, որ կոռուպցիայի թեմայով խոսելու տեղ առանձնապես չունի: Ինքն էլ է գիտակցում, որ հինգ ու կես տարում, այս ոլորտում ևս, բացի ձևականություններից ու մի շարք աչքակապություններից՝ շոշափելի արդյունք չկա:
Բայց սա դեռ թողնենք մի կողմ:
Ինչի՞ համար են կառավարությունները պայքարում կոռուպցիայի և հովանավորչության դեմ: Եթե հակիրճ և հիմնական գծերով ասենք`
1. որպեսզի հանրային բարիքները բաշխվեն արդար,
2. որպեսզի պետական եկամուտներով ծրագրված անհրաժեշտ միջոցներ ներգրավվի,
3. որպեսզի հանրային անվտանգությունը, տարածքնային զարգացումը և քաղաքացիների կենսապայմանների բարելավումը լինի նկատելի և բավարարված,
4. որպեսզի հանրային միջոցներն ու ռեսուրսները բախշվեն և ծախսվեն արդյունավետ, նպատակային ու առանց կորուստների:
Այս շարքը կարելի է շարունակել:
Ի՞նչ է արել Նիկոլը և իր տխրահռչակ կառավարությունը մեր հասարակության ու պետության հետ: Այո ճիշտ եք` մեծ հաշվով կործանել է:
Իշխանափոխությունից հետո մեկ առ մեկ, փաստարկված կերպով պարզ կդառնա, թե ինչպիսի միջոցներ են փոշիացրել գործող կառավարիչները և ովքեր են նրանց կոռուպցիոն առաջատարները:
Կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում:
Եթե միայն տարածքային կորուստներից չգոյացած եկամուտները, պետության սոցիալական բեռի ավելացումը, պետական պարտքի կրկնապատկումը, ահռելի ծավալի սպառազինության մսխումը վերածենք փողի` պարզ կլինի թե ինչ ծավալի ահռելի վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետությանը:
Հ.Գ.
Կոռուպցիայի բոլոր դրսևորումների դեմ պարտադիր է պայքարելը: Բայց ոչ մի կապիտուլյանտ աշխարհում չի կարողացել դա անել...




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան