Հայաստանի Հանրապետության տարածքում արցախցիները, առանց որևէ խնդրի, լիարժեք իրավունք ունեն ստանալու օրենքով սահմանված սոցիալական բոլոր երաշխիքները, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանի Հանրապետության տարածքում արցախցիները, առանց որևէ խնդրի, լիարժեք իրավունք ունեն ստանալու օրենքով սահմանված սոցիալական բոլոր երաշխիքները, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այս մասով պետական որևէ կառույց իրավունք չունի իրականացնելու որևէ լրացուցիչ գործընթաց, կամ սահմանելու խտրական որևէ մոտեցում։
Սրա համար, պատերազմից հետո իմ և Մանե Թանդիլյանի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև 2021թ․ ստորագրվել է սոցիալական ոլորտի վերաբերվող հուշագիր։ Հուշագիրը ուժի մեջ է, և Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերն էլ ընդամենը պետության պարտականությունն են և ոչ թե բարի կամքի դրսևորում։
Միևնույն ժամանակ, շատ կարևոր է արցախցիներին աջակցել աշխատանքի հարցում։ Դրա համար անհրաժեշտ է խրախուսել արցախցիներին աշխատանքի ընդունող գործատուներին՝ փոխհատուցելով եկամտային հարկի գումարը։ Սա որևէ ծախս չի առաջացնում պետության համար, միևնույն ժամանակ, խրախուսում է նոր աշխատատեղերի ստեղծումը։ Նման ծրագիր իրականացրել էինք Արցախում 2020թ․ պատերազմից հետո։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան