Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը պետք է լինի Մոսկվա-Թեհրան-Պեկին առանցքը․ Շարմազանով
Նիկոլ, երբ հակառուսականությունը դարձնում ես պետական քարոզչության մաս՝ հիշիր, որ դու ես 2020-ի հոկտեմբերի 19-ին ասել, որ միայն ՌԴ -ի միջամտության արդյունքում է հնարավոր եղել կանխել Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա։ Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միայն ՌԴ նախագահ Պուտինի շնորհիվ Ադրբեջանը չի ներխուժել ու գրավել Սյունիքը։ Այդ օրը տեղի ունեցավ հանդիպում կառավարությունում։ Փաշինյանն ասաց, որ պատերազմը պարտված է, բանակը գլխատված։ Նրա կարծիքով պարտության հիմնական պատճառը թուրքական բայրաքթարներն են։
Նիկոլն ասաց, որ խնդրել է Պուտինին ռուսական դրոշներ տեղադրել Մեղրիից մինչեւ Տեղ գյուղ, հակառակ դեպքում Ադրբեջանը կարող էր հարձակում կազմակերպել Սյունիքի վրա, որի հետեւանքները կարող էին անցանկալի լինեին։
Փաստորեն, ըստ 2020-ի Նիկոլի միայն ՌԴ նախագահ Պուտինի միջամտության արդյունքում է հնարավոր եղել խուսափել Սյունիքի վրա հարձակումից։ Իսկ այսօր Նիկոլի հրահանգներ կատարող արեւմտամոլ կամ թրքասեր ոմանք ռեժիմի պասով հանրային տիրույթում թեզեր են տարածում, թե ՌԴ-ն կարող է Ադրբեջանին ուղղորդել Սյունիքի վրա հարձակման համար։
Նիկոլ, երբ հակառուսականությունը դարձնում ես քարոզչության մաս՝ հիշիր, որ դու ես 2020-ի հոկտեմբերի 19-ին ասել, որ միայն ՌԴ -ի միջամտության արդյունքում է հնարավոր եղել կանխել Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա։
Հայաստանի ադրբեջանացման ու թրքացման «Կարթագենը» հեռացվելու է։ Իսկ Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը պետք է լինի Մոսկվա -Թեհրան-Պեկին առանցքը»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան