«3+3» բանակցություններին չմասնակցելը չի նշանակում, որ Վրաստանը դուրս է գալիս տարածաշրջանային խնդիրներից
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք ցանկանում ենք առաջնորդի դեր ստանձնել տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն՝ երկրի հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այստեղից են գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու մեր ջանքերը։ Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ապա այստեղ մենք շատ հստակ դիրքորոշում ունենք․ մենք չենք մասնակցի այս ձևաչափին այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չդադարեցնի վրացական տարածքների օկուպացիան և չճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք զարգացնի երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ և չենք փորձի եռակողմ հարաբերությունների ձևաչափ ստեղծել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի Կովկասում և՛ քաղաքական, և՛ տնտեսական համագործակցությանը։ Եթե այս ձևաչափին մասնակցող երկիրը կոպտորեն խախտում է մեր տարածքային ամբողջականությունը և օկուպացնում է մեր երկրի մի մասը, ապա, իհարկե, իմաստ չունի մասնակցել այս ձևաչափին»,- ասել է Սամխարաձեն։
Կոմիտեի նախագահի խոսքով, Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպումից հետո հրապարակվել է շատ հետաքրքիր կոմյունիկե, որի առաջին պարբերությունում ասվում է, որ երկրները ճանաչում են միջազգային իրավունքի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան