Տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր է եղել աշխարհին մի շարք պատճառներով․ Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ակնհայտ է,որ տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր է եղել աշխարհին մի շարք պատճառներով, որոնցից հիմնականներն են.
1.Հայկական ատոմակայանի առկայություն:
2. Ռուսական 102-րդ ռազմաբազան ,որը կանգնած է թուրքական բանակի դիմաց։
3. Հայկական Սյունիքը,որը կտրում է Ադրբեջանը Թուրքիայից։
4. Հայկական Արցախը։
Այլեւս ակնհայտ է,որ 2018-ի իշխանափոխության արտաքին շահառուները ծրագրել էին այդ գործոնները չեզոքացնել։
Պարզ է,որ փոխելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, թուրքանատօական բեւեռը դադարեցնելու է ատոմակայանի շահագործումը։
Պայմանագիր կնքելով Թուրքիայի հետ՝ վերջինս այլեւս սպառնալիք չի լինելու ՀՀ-ի համար,ուստի ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է հանվել։
2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս ՝դրանով սկիզբ դնելով Արցախի հայաթափմանը:
Սյունիքի մասով էլ Նիկոլը մոգոնել է նախկինում «հայկական»,իսկ այժմ «խաղաղության»,իսկ իրականում թուրքական խաչմերուկ եզրույթը,որի իրականություն դառնալու դեպքում ողջ Հայաստանը վեր է ածվելու պանթուրքիզմի խաչմերուկի։
Այդ դավադիր պլանի իրագործումն այլեւս փաստ է։
Դրա այլընտրանքը բացառապես Իրան-ՌԴ-Չինաստան առանցքի շուրջ անվտանգային ու արտաքին քաղաքական ռազմավարություն կառուցելն է։
Հակառակ դեպքում Հայաստանը կդառնա պանթուրքիզմի հերթական հնազանդ գործիքը»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան