Փաշինյանը նոր շոո՞ւ է մտադիր բեմադրել. Օրակարգում Արթուր Վանեցյանն է
Օրերս ՀՀ դատախազությունը հայտարարություն տարածեց, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ.Վ.-ի նկատմամբ: Այնուհետև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը հստակեցրեց, որ Կ.Վ.-ն հանդիսանում է Կարեն Վանեցյանը, ով Արթուր Վանեցյանի եղբայրն է:
Ուշագրավ է, որ առանց փաստաբանի ներգրավման կամ ծանուցման գործիքակազմի մի քանի ժամվա ընթացքում կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել Կարեն Վանեցյանի նկատմամբ:
Իրավապահ մարմիններում «Փաստինֆո»-ի աղբյուրի տրամադրած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ խնդիր է դրվել սույն գործով ամեն կերպ ներգրավել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանին: Դիտարկվում է նույնիսկ քրեական հետապնդման և կալանքի վարկածները, որի խոչընդոտն առհասարակ նվազագույն առնչությունը հիմնավորող տվյալների բացակայությունն է, սակայն կարելի է եզրահանգել, որ, եթե Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդման փաստի պայմաններում անմիջապես շահարկվում է Արթուր Վանեցյանի անունը, հետեւապես ՝ դատախազության և քննչական մարմնի կողմից հարկադրանքի միջոցները ժամանակի հարց է:
Այս լուրերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արթուր Վանեցյանից, ով ի պատասխան հայտնեց, որ վերջին շրջանամ հաճախ է բացակայում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, ներկայումս ևս գտնվում է արտերկրում և մի քանի օրից կվերադառնա, սակայն չի բացառում, որ մի նոր բեմադրություն հենց իր նկատմամբ կազմակերպվի:
«Փաստինֆո»-ն դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեկնաբանության համար, ինչը կներկայացնենք՝ այն ստանալու դեպքում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան